Դստեր ծնվելուց հետո Մարկ Ցուկերբերգը երկու ամսով արձակուրդ կվերցնի

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցМарк Цукерберг
Марк Цукерберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Facebook-ի հիմնադրին և գլխավոր տնօրենին: Հավանական թեկնածուներ են համարվում ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգն ու փոխտնօրեն Քրիս Կոքսը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է, որ աղջկա ծնվելուց հետո երկու ամսով արձակուրդ է վերցնելու:

«Սա խիստ անձնական որոշում է, և ես որոշել եմ, որ երբ աղջիկս ծնվի, երեխային խնամելու համար ես երկու ամսով արձակուրդ կվերցնեմ»,- գրել է Ցուկերբերգը:

Ռոյթերս գործակալության տվյալով՝ Facebook ընկերությունն այս կապակցությամբ հայտարարություն դեռ չի արել:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ինքն ու կինը աղջիկ են ունենալու:

Լրահոս
0