00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ

© WeltrekordreiseАрцах, НКР
Арцах, НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Die Welt գերմանական ամսագրի թղթակիցն այցելել է Ղարաբաղ և բոլորովին էլ ոչ գերմանական սառնասրտությամբ ներկայացրել է իր տպավորությունները հայկական աշխարհի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է այս հոդվածի համար գերմանացի լրագրողի անունն ընդգրկել իր «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի —Sputnik. Աշխարհի ոչ մի երկիր դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ զբոսաշրջիկներն այցելեն այս երկիր և վայելեն վայրի գեղեցկությունն ու հայկական հյուրընկալությունը: Die Welt գերմանական ամսագրի թղթակից Էլիան Էհրենռայխն այսպես է սկսում Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին պատմող հոդվածը:

«Ժանգոտ, դարն ապրած «Վոլգայով» գլխապտույտ արագությամբ հասնում ենք հսկիչ անցակետ: Սահմանապահը գլուխը դուրս է հանում պատուհանից, ստուգում մեր փաստաթղթերը, հետո թույլ է տալիս առաջ շարժվել: Նա կարծես թե ռուս էր»,- գրում է հեղինակը:

Հայերն ազատ մուտք ունեն Լեռնային Ղարաբաղ՝ փոքրիկ, ինքնահռչակ երկիր՝ 130 000 բնակչությամբ: Մյուսներն այստեղ գալու համար պետք է մուտքի արտոնագիր ունենան:

«Հետևում թողնելով կարմիր տանիքներով Գորիսը՝ մենք հանկարծ հայտնվում ենք Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ասես երկնքից իջած երկիր լինի: Այստեղ ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այս հողակտորը արյունահեղ պատերազմի, մարտերի հարթակ է եղել տարիներ առաջ: 1994թ.-ին կնքված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը ինքնիշխանության խորհրդանիշ է դարձել աշխարհասփյուռ հայերի համար:

Բջջային հեռախոսի վրա հայտնվում է «Բարի գալուստ, Ադրբեջան» գրությունը, մինչդեռ ադրբեջանցիներն արդեն վաղուց կորցրել են նախկին անկլավը, որտեղ անհիշելի ժամանակներից բացառապես հայեր են ապրել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Տարեկան ընդամենը մի քանի հազար այցելու

Ինչպես նշում է հոդվածագիրը, մոլորակի այս զարմանահրաշ անկյունը ասես քրիստոնեական կղզի լինի, որը տարեկան ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ է ունենում:

Աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես հայերն են անվանում այն, Արցախի Հանրապետությունը ճգնաժամային գոտի է, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով առաջացած քաոսից: Այստեղ են գալիս հիմնականում սփյուռքահայերը և նրանք, ովքեր սիրում են իրենց անձնագրում երկրագնդի ամենաանսովոր վայրերն այցելելու կնիքներ դրոշմել:

64-ամյա Իննա Մելքումովայի համար Լեռնային Ղարաբաղը կարոտի վայր է, որի մասին նա գիտի միայն մահացած ծնողների պատմություններից: Իննայի ծագման պատմությունն արտացոլում է այս երկրի ողջ ողբերգությունը: Նրա նախնիներն ապրել են Օսմանյան կայսրությունում, իսկ հետո փրկվել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից և հասել Ռուսաստան:

Հայաբնակ Ղարաբաղում նրանք նոր հայրենիք են գտել: Բայց խորհրդային շրջանը նոր անակնկալներ է մատուցել նրանց: Ստալինի օրոք ընտանիքը տեղափոխվել է ադրբեջանական Գյոգյոլ, որտեղ էլ ծնվել է Իննան: Այժմ նա ապրում է Երևանում, իսկ նրա ընտանիքը ցրվել է աշխարհով մեկ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա:

Այժմ Իննա Մելքումովան և նրա 77-ամյա քույրը՝ Նատալյան, կանգնած են սահմանին: Գերմանիայից ժամանած որդու և այլ հարազատների հետ երկու քույրերը ցանկանում են առաջին անգամ այցելել մոգական Ղարաբաղ:

Երկիրը մինչ օրս անհասանելի է եղել Իննայի համար՝ ինչպես հայերի համար սրբազան Արարատը, որը գտնվում է հարևան Թուրքիայի տարածքում:

Պատերազմի հետքերը

Երբ հատում ենք սահմանը, մեր առջև բացվում է մշակված լեռնային ճանապարհը, որը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: 20 տարի է անցել, բայց պատերազմի հետքերը դեռ լրիվ չեն վերացել. Շուշիով անցնելիս գնդակոծված ու լքված տներ ենք տեսնում: Շուշին ադրբեջանցիների վերջին հենակետն է եղել, որտեղից գնդակոծել են Ստեփանակերտը, սակայն հայերը կարողացել են գրավել քաղաքը՝ դուրս մղելով ադրբեջանցիներին:

Հասնելով Ստեփանակերտ՝ մենք կանգ ենք առնում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ, որը կառուցվել է կես դար առաջ ու անկախության խորհրդանիշ դարձել:

Ո՞վ է ամենահայտնի հայը

«Քաղաքում ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին: Այն ավելի հանգիստ է և նույնիսկ ավելի մաքուր, քան Երևանը: Բազմամարդ շուկայում կարելի է ժինգյալով հաց գնել, համեղ բլիթ՝ կանաչիով լցոնված: Մեզ սուրճ ու փախլավա են հյուրասիրում:

Ես մարդկանց հարցնում եմ՝ ո՞վ է աշխարհում ամենահայտնի հայը: Պատասխանները տարբեր են, մեկն ասում է՝ Հենրիխ Մխիթարյանը, մյուսը՝ Արթուր Աբրահամը, հետո հնչում են ուրիշ անուններ՝ Շեր, Անդրե Աղասի, Արտեմ Միկոյան: Քիմ Քարդաշյանի անունը լսելիս՝ մարդիկ տարակուսանքով ինձ են նայում: Միակ մարդը, որի համաշխարհային հռչակն անվիճելի է, Շառլ Ազնավուրն է, ու մենք միասին թթի օղիով խմում ենք նրա կենացը»,- եզրափակում է հեղինակը:

Լրահոս
0