Մոլորակի սառեցման 30-ամյա ժամանակաշրջանը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցСильные морозы в регионах России
Сильные морозы в регионах России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդիկ պետք է 30 ցուրտ ձմեռ հաղթահարեն

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Ժամանակակից մարդու դիմադրողականությունը լիովին պատրաստ է սառեցման 30-ամյա ժամանակաշրջանին, որը շուտով կսկսվի մեր մոլորակում, հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տյումենի գիտական կենտրոնի նախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Մելնիկովը:Այս մասին գրում է mk.ru-ն:

Ակադեմիկոսը կանխատեսում է, որ շուտով միջին ջերմաստիճանը կնվազի 1,5-2 աստիճանով: Մասնագետը կարծում է, որ ջերմաստիճանի նվազումն առանձնապես չի ազդի մարդկանց, կենդանիների ու բույսերի վրա:

Արդեն երկրորդ տարին է, որ ռուս օդերևութաբանները ցուրտ ձմեռ են կանխատեսում: Ինչպես կարծում է Ռոսհիդրոմետի ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, հիմնականում ցուրտ կլինի Սիբիրի հարավում և Ուրալում:

Երկրի գլխավոր օդերևութաբանի խոսքով՝ մարդկությանը սպասում են ինչպես սառեցման, այնպես էլ տաքացման երկարատև շրջաններ:

Ակադեմիկոս Մելնիկովը ենթադրում է, որ Ռոսհիդրոմետի կանխատեսման մեջ արտասովոր ոչինչ չկա: Գիտնականը խոստովանել է, որ ինքն իր կյանքի ընթացքում երեկ կլիմայական ցիկլ է տեսել:

Ամերիկյան գիտնականներն ընդհանուր առմամբ համաձայն են նրա հետ, բայց մեկ վերապահումով՝ ցրտելը չի ազդի գլոբալ տաքացման վրա:

Ակադեմիկոս Մելնիկովն էլ հաստատում է ամերիկացիների կանխատեսումը՝ 1,5-2 աստիճանով սառեցումը չի անդրադառնա գլոբալ տաքացման գործընթացների վրա:

 

Լրահոս
0