Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում «ժամանակի կապսուլա» են գտել

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПеревод часов на зимнее время в регионах России
Перевод часов на зимнее время в регионах России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրան գրված է՝ չբացել մինչև 2957թ.-ի հունիսի 5-ը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տարածքում իրականացված աշխատանքների ժամանակ «ժամանակի կապսուլա» են հայտնաբերել, որի վրա գրված է՝ չբացել մինչև 2957թ.-ի հունիսի 5-ը:Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ պատիճը կնքել են MIT-ի նախագահ Ջեյմս Քիլիանը և պրոֆեսոր Հարոլդ Էջերտոնոմը 1957թ.-ին: Կապսուլայի մեջ դրված գրությունում ասվում է, որ ներսում պահված փաստաթղթերը վերաբերում են գիտության վիճակին: Բացի այդ, ներսում գիտական ամսագիր կա, արհեստական պենիցիլին, մի քանի մետաղադրամ և կրիոտրոն՝ հայտնագործություն, որը, ինչպես ասվում է ուղերձում, շուտով պետք է ամբողջությամբ դուրս մղի ռադիոլամպերը և տրազիստորները:

Ինչպես հայտարարել են MIT-ում, նրանք չեն պատրաստվում բացել պատիճը, բայց այն կցուցադրվի ինստիտուտում:

Լրահոս
0