Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

© ChessdomШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն է դարձել Ռուսաստանի թիմը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի —Sputnik. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնության վերջին փուլում և Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ:

Առաջնության վերջին փուլում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի հետ: Արոնյանը հաղթեց մրցակցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին: Վերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, և նա նույնպես հաղթեց:

Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հայաստանի հավաքականը Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերին գերազանցեց լրացուցիչ միավորներով:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսաստանի թիմը:

Լրահոս
0