Ամերիկացին փրկվել է երկու ահաբեկչությունից

© Sputnik / Кристина Афанасьева / Անցնել մեդիապահոցСитуация в Париже после серии терактов
Ситуация в Париже после серии терактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեթյուն 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին գտնվել է Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտոնի երկվորյակ-աշտարակներից մեկի մուտքի մոտ, իսկ այս տարվա նոյեմբերի 13-ին՝ Փարիզի «Բատակլան» թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի- Sputnik. 32-ամյա Մեթյուն անհավանական պատմություն է պատմել: Ինչպես գրում է բրիտանական Telegraph-ը, նա 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին գտնվել է Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտոնի երկվորյակ-աշտարակներից մեկի մուտքի մոտ հենց այն պահին, երբ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ: Այդ նույն ամերիկացուն հաջողվել է փրկվել նաև Փարիզի «Բատակլան» թատրոնից, որտեղ ահաբեկչական գործողություն էր իրականացվել այս տարվա նոյեմբերի 13-ին:

Մեթյուն (նա չի ցանկացել նշել իր ազգանունը) լրագրողներին պատմել է, որ «Բատակլան» թատրոնում է եղել, երբ դահլիճ են ներխուժել ահաբեկիչները և սկսել են կրակել: Ամերիկացին լսել է կրակոցներն ու փորձել է փախչել դեպի մուտք, սակայն ահաբեկիչները հասցրել են վիրավորել նրա ոտքը:

«Ես սանտիմետր առ սանտիմետր առաջ էի սողում, երբ կրակը դադարեց: Ինչ-որ պահի տեսա, որ ձեռքս ձգած հասնում եմ մուտքի դռանը: Ես դռնից բռնվեցի մեկ մատով, հետո՝ ամբողջ ձեռքով»,- պատմել է տղամարդը:

Փողոցում հայտնվելուն պես Մեթյուն կորցրել է գիտակությունը: Նրան նկատել է լրագրող Դանիել Պսենին և օգնության կանչել բժիշկներին:

Շուտով պարզվել է, որ Մեթյուն առաջին անգամ չէ, որ փրկվում է ահաբեկչական հարձակումից: Ամերիկացին պատմել է, որ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին, երբ United Airlines-ի ինքնաթիռը մխրճվել էր երկվորյակ-աշտարակներից մեկի մեջ, ինքը կանգնած է եղել մուտքի մոտ: «Ես վազեցի Մանհեթենի կեսը, բայց այն, ինչ ապրեցի «Բատակլանում», հազար անգամ ավելի վատ էր»,- հիշում է Մեթյուն:

Նոյեմբերի 13-ին Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն է իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց:

Լրահոս
0