Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում, հայտնում են «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեակտվության հեռախոսամարաթնին մասնակցեցին Ֆրանսիայի, որտեղ հավաքվեց 1.205.569 եվրո, Գերմանիայի`76.050 եվրո արդյունքով, և Շվեյցարիայի` 24.554 եվրո, հայ համայնքները,

Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը:

Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք-հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29 հազար եվրո, կուղղվեն ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Հիմնադրամից հայտնում են, որ նվիրատվությունների ընդունումը շարունակվում է:

Լրահոս
0