00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԿԸՀ. Սահմանադրական բարեփոխումներն ավելի հասանելի են դարձել կույրերի համար

© Sputnik / Asatur YesayantsРуководство для незрячих граждан Армении и граждан с проблемным зрением для участия в референдуме Конституционных
Руководство для незрячих граждан Армении и граждан с проблемным зрением для участия в референдуме Конституционных - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հատուկ բրոշյուրներ և ձեռնարկներ են մշակվել, որոնք տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն կտան ինքնուրույն մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան մասնակցել ինքնուրույն, Sputnik Արմենիա պորտալին  հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքերով` դրա համար հանրապետությունում բրայլյան այբուբենով տպագրված բացատրական նյութերով հատուկ բրոշյուրներ են նախապատրաստվել, ինչը թույլ կտա քաղաքացիներին ինքնուրույն մասնակցել ընտրություններին։


«Համապատասխան ձեռնարկներ են հրատարակվել. մեկը` խոշոր շրիֆտով վատ տեսողություն ունեցող մարդկանց համար, երկրորդը` բացատրական նյութերն են, որոնք արվել են բրայլյան համակարգով», – ասաց Մուկուչյանը։


Նա նշեց, որ հրատարակված ձեռնարկները կօգնեն նման խնդիրներ ունեցող  քաղաքացիներին հանրաքվեի անցկացման կարգի վերաբերյալ պատկերացում կազմել։

«Ընտրությունների օրը կույր մարդկանց քվեարկության համար ստեղծվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Արդյունքում նրանք բոլոր 1997 ընտրատեղամասերում հանրաքվեի ժամանակ ընտրաթերթիկների միջոցով կկարողանան քվեարկել առանց որևէ մեկի օգնության», – պարզաբանել է ԿԸՀ ղեկավարը։

Նրա խոսքերով` գործնականում պարզ է դարձել, որ այս մեթոդն իրեն արդարացնում է, քանի որ յուրաքանչյուր ընտրող կարող է դառնալ ընտրությունների լիարժեք մասնակից։

«Հայաստանի կույրերի միավորման» փոխնախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին նշեց, որ բրոշյուրները ընտրատեղամասերի և ընտրակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկություն են պարունակում, ընդհուպ մինչև ընտրական արկղերի տեղակայման վայրի մասին տեղեկատվություն։


«Այս համակարգը տեսողության խնդիր ունեցող և կույր քաղաքացիներին ընտրության իրավունք է տալիս` գնալ ընտրություններին մենա՞կ, թե՞ որևէ մեկի հետ», – ավելացրեց Սարգսյանը։


«Հայաստանի կույրերի միավորման» անդամ է 3 հազար մարդ, ովքեր կկարողանան մասնակցել կայանալիք հանրաքվեին։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին։ Այս կապակցությամբ երկրում ակտիվ քարոզարշավ է իրականացվում, որը բաժանվել է երկու ճակատի` «կողմ» և «դեմ» նոր սահմանադրությանը։

Լրահոս
0