Կատուներն օգնեցին քողարկել Բրյուսելում ոստիկանության հատուկ գործողությունները

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցКошки
Кошки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սա, սիրելի եկվորներ, այն է, թե ինչպես ենք մենք պայքարում ահաբեկչության դեմ։ Նրանք հնարավորություններ չունեն։ Մենք կատվուներ ունենք», – գրառում Twitter–ում։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Կիրակի երեկոյան Բրյուսելում բելգիական ոստիկանության մեծ հակաահաբեկչական գործողության ժամանակ իշխանությունը խնդրել էր հասարակությանը ոստիկանության գործողությունների և տեղաշարժերի վերաբերյալ սոցցանցերում գրառումներ չանել։ Ի պատասխան` օգտատերերը սկսել են չափազանց շատ կատուների լուսանկարներ տարածել, հաղորդում է ВВС–ն։

Բելգիայի իշխանությունը դեռ շաբաթ գիշերը բարձրացրել է ահաբեկչության վտանգի մակարդակը Բրյուսելի մայրաքաղաքում մինչև ամենաբարձր` չորրորդ մակարդակի` նախազգուշացնելով հանրությանը հարձակման մեծ հավանականության մասին։

Քաղաքի բնակիչներին խորհուրդ էր տրվել չայցելել մարդաշատ վայրեր` ներառյալ առևտրի կենտրոններ, համերգներ, կայարաններ ու օդանավակայաններ։ Բացի այդ, Բրյուսելում դադարեցվել էր մետրոյի աշխատանքը։

Կիրակի Բրյուսելի ոստիկանությունը հայտնել էր, որ իրականացվում է Փարիզի հարձակումների հետ կապված ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի անձանց որոնողական աշխատանք, այդ թվում` Սալահ Աբդեսլամի։


«Անվտանգության նկատառումով անհրաժեշտ է կիրառել ռադիոլռություն Բրյուսելի սոցցանցերում` կապված ոստիկանության ընթացիկ գործողությունների հետ։ Շնորհակալություն», –գրել են դաշնային ոստիկանության Թվիթերի էջում։


Սոցցանցերում #BrusselsLockdown («արգելափակված Բրյուսել») հեշթեգը մինչ այդ օգտագործվում էր ոստիկանության գործողությունները քննարկելու համար։

Սակայն ոստիկանության խնդրանքից հետո սոցցանցերի օգտատերերը նույն հեշթեգով սկսեցին տարածել կատուների տեսագրություններ և լուսանկարներ։

Ոմանք շարունակեցին ընթացող գործողությունների վերաբերյալ հումորային  գրառումներ անել։

Լրահոս
0