Պուտին. ՌԴ-ն և Իրանը կուժեղացնեն փոխգործակցությունը սիրիական կարգավորման հարցում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В.Путина в Казахстан
Визит президента РФ В.Путина в Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ-ն և Իրանը մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը Սիրիայի կարգավորման հարցի շուրջ, այդ թվում նպատակ ունենալով իրականացնել համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի որոշումները, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՌԴ-ն և Իրանը մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը Սիրիայի կարգավորման հարցի շուրջ, այդ թվում նպատակ ունենալով իրականացնել համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի որոշումները, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կշարունակենք (Իրանի հետ) համակարգել ահաբեկչության դեմ պայքարը: Կամրապնդենք Սիրիայի հարցում միջազգային խմբի շրջանակներում մեր փոխգործակցությունը, այդ թվում նպատակ ունենալով իրականացնել համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի մասին որոշումները», — Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների արդյունքում երկուշաբթի հայտնել է Պուտինը:

Լրահոս
0