ԻՊ-ի անունից Վրաստանին ուղղված տեսանյութի առիթով քննություն է իրականացվում

город Тбилиси
город Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին, հայտնում է BBC-ն։

Տեսանյութում 4 երիտասարդ սպառնում է նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։

Ձայնագրությունում զինված երիտասարդները դիմում են մահմեդականներին, իսկ ներքևում գրվում են ռուսերեն ենթագրեր։

Նրանք, մասնավորապես, վրացերենով դիմում են երկրում բնակվող մահմեդականներին և կոչ անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում են «Խալիֆայությամբ»։

Տեսանյութի հայտնվելու առնչությամբ Վրաստանի պետանվտանգության ծառայությունից դեռ մեկնաբանություններ չեն արվում։

Լրահոս
0