Արա Գյուլերի արխիվը գնել է թուրքական Dogus ընկերությունը

© Sputnik / Asatur Yesayants / Ара Гюлер
Ара Гюлер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ արխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ կնքվել է պայմանագիր ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, որով ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչի։

Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի մասին: Նշվում է նաև, որ Արա Գյուլերը լինելու է մի ընկերության բաժնետերերից, որը պատրաստվում է առաջիկայում թվայնացնել և կոմերցիոն նպատակներով օգտագործել հայտնի լուսանկարչի աշխատանքները:

Dugus հոլդինգը Թուրքիայի երեք խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որ ներգրավված է մեդիայի, զբոսաշրջության, սպասարկման, նորաձևության և այլ ոլորտներում:

Արա Գյուլերը համարվում է 20-րդ դարի խոշոր լուսանկարիչներից մեկը: Լուսանկարչության պատմության մեջ նա մտել է «Ստամբուլի աչք» անունով: Հայ լուսանկարչի հազվագյուտ ֆոտոարխիվն ընդգրկում է հին ու նոր Թուրքիայի պատմությունը, համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, արվեստագետների, կինոդերասանների, հայ մեծերի դիմանկարներ: 

Լրահոս
0