Թուրք-սիրիական սահմանին ավիավթարի է ենթարկվել ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցСамолеты ВКС РФ на авиабазе "Хмеймим" в Сирии
Самолеты ВКС РФ на авиабазе Хмеймим в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սու-24 ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել ինքնաթիռից

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Սու-24 ռուսական ինքնաթիռը Սիրիայում ավիավթարի է ենթարկվել, ենթադրաբար ինքնաթիռը խոցել են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր Սիրիայի տարածքում ենթադրաբար երկրից հրետանային ռմբակոծության հետևանքով խոցվել է Սիրայի Հանրապետության ռուսական ավիախմբի Սու-24 օդանավը», — հայտնում է ռազմական գերատեսչությունը:

Авиашоу - Sputnik Արմենիա
Թուրք- սիրիական սահմանին ռազմական ինքնաթիռ է ընկել
«Ինքնաթիռը գտնվում էր 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը պարզվում է: Նախնական տվյալների համաձայն` նրանց հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Նաև ճշտվում են ռուսական ինքնաթիռի վթարման հանգամանքները: ՊՆ-ն նշում է, որ թռիչքի ողջ ընթացքում օդանավը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում: Այդ փաստն արձանագրվել է վերահսկման օբյեկտիվ  միջոցների
օգնությամբ», — ավելացրել են ՊՆ-ից:

Լրահոս
0