00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Qatar Airways–ը` հայկական երկնքում

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗарубежные страны. Катар
Зарубежные страны. Катар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական շուկայում նոր միջազգային ավիաընկերություն կգործի

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. 2016թ. «Քաթարի Ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան-Դոհա ուղղությամբ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները «Քաթարի Ավիաուղիների» հետ, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում բանակցություններն ավելի ակտիվ ընթացք էին ստացել, քանի որ «Էթիհադ» ավիաընկերությունը հայտարարել էր, թե պատրաստվում է դադարեցնել Հայաստանի ուղղությամբ իրականացվող չվերթերը։
«Քաթարի Ավիաուղիները» Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղությամբ: «Քաթարի Ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավով` Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

 

 

Լրահոս
0