00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. Թուրքիայում մեծացել է ահաբեկչության սպառնալիքը

Բաժանորդագրվել
Ռուսներին խորհուրդ չի տրվում հանգիստն անցկացնելու կամ այլ նպատակներով մեկնել Թուրքիա, կարծում է Սերգեյ Լավրովը։ Ռուսական Սու–24–ի կործանումից հետո նախարարն ինքը չեղյալ է հայտարարել Թուրքիա նախատեսված այցը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տվյալ պահին ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում մեկնել Թուրքիա։

Նախարարը նշել է, որ ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպից հետո ինքն էլ է չեղյալ հայտարարում Թուրքիա նախատեսված այցը։

«Նախագահ ուղիղ ասաց, որ միջադեպը չի կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Այս առնչությամբ որոշվել է չեղյալ հայտարարել վաղը Ստամբուլում նախատեսված հանդիպումը, որը պետք է անցկացվեր ՌԴ-ի և Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների մակարդակով, այսպես կոչված, ռազմավարական ծրագրման համատեղ խորհրդի շրջանակում»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Ի դեպ, «Նատալի Տուրս» տուրօպերատորն արդեն հայտարարել է, որ անվտանգության միջոցառումների շրջանակում դադարեցրել է Թուրքիայի ուղեգրերի վաճառքը։
Լավրովը նշել է, որ Թուրքիայում զարգանում է ահաբեկչության սպառնալիքը։

«Այսօր կարևոր է նաև ընդգծել, որ անկախ այն փաստից, թե ինչ է տեղի ունեցել այսօր, Թուրքիայում սաստկացել է ահաբեկչական սպառնալիքը։ Մեր գնահատականով` այստեղ կա այն նույն սպառնալիքը, ինչ Եգիպտոսում»,- հայտարարել է Լավրովը։

«Մենք խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին այս փուլում զբոսաշրջային կամ այլ նպատակներով չմեկնել Թուրքիայի Հանրապետություն»,- ասել է Լավրովը։

Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիան խոցել է ՌԴ ինքնաթիռը` պաշտպանելով իր օդային տարածքը։ Հայտարարության մեջ նշվել է նաև, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն մասնակցել ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին։

Երեքշաբթի ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 «օդ-օդ» տեսակի հրթիռի կողմից և ընկել Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։

Լրահոս
0