00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik-ի տառատեսակը բարձր գնահատականի է արժանացել միջազգային մրցույթում

© Sputnik / Арпи БегларянSputnik Спутник
Sputnik Спутник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործակալության մասնագետները հաջողությամբ լուծել են կիրիլյան բոլոր լեզուներով միասնական տառատեսակ ստեղծելու բարդ խնդիրը։ Sputnik–ը ռուսերեն, սերբերեն, բելառուսերեն, ղրղըզերեն, ուզբեկերեն, օսեթերեն, աբխազերեն թողարկում է ապահովում հենց այդ տառատեսակով

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. GRANSHAN 2015 միջազգային մրցույթում ժյուրիի հատուկ ուշադրությանն է արժանացել Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն։

Գործակալության մասնագետները հաջողությամբ լուծել են կիրիլյան բոլոր լեզուներով միասնական տառատեսակ ստեղծելու բարդ խնդիրը։ Sputnik-ը ռուսերեն, սերբերեն, բելառուսերեն, ղրղըզերեն, ուզբեկերեն, օսեթերեն, աբխազերեն թողարկում է ապահովում հենց այդ տառատեսակով։ Sputnik-ի ինքնատիպ տառատեսակն արտացոլում է տառերը գրելու արևելյան և արևմտյան մոտեցումները։ «Կիրիլյան տառատեսակ» անվանակարգում հաղթել են Իլյա Ռուդերմանի աշխատանքները (1-ին և 2-րդ տեղեր, Ռուսաստան), ինչպես նաև դիզայներներ Վերոնիկա Բուրիանի և Ելենա Վեգիլասի աշխատանքները (3-րդ տեղ, Չեխիա)։ Մրցույթին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Լիբանանի, Իրանի, Ռուսաստանի, Չեխիայի, Իտալիայի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Թայվանի և Մեքսիկայի մասնագետները։

GRANSHAN-ն ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի։ Մրցույթը ստեղծվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի Ազգային գրապալատի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ 2010թ.-ից մրցույթի համակազմակերպիչն է Մյունխենի Տպագրական դիզայներների միությունը։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզուներով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0