ՆԱՏՕ–ն հրատապ խորհրդակցություն է հրավիրել

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցСимвол НАТО в Брюсселе
Символ НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստը, որն անցկացվելու է դեսպանների մակարդակով տեղի կունենա Երևանի ժամանակով 20։00–ին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. ՆԱՏՕ-ն երեքշաբթի դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ կգումարի` կապված Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հետ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել դաշինքի ներկայացուցիչը։

Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի գերագույն քաղաքական մարմինն է։
«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով 20։00-ին)»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը` նշելով, որ «տվյալ պահին մամուլի համար որևէ միջոցառում նախատեսված չէ»։

Ռուսական Սու-24-ը կործանվել է Սիրիայում։ Թուրքական կողմը պնդում է, որ ռազմական ինքնաթիռը խախտել է օդային տարածքը և խոցվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սու-24-ը գտնվել է բացառապես Սիրիայի օդային տարածքում, ինչն արձանագրել են հսկողության օբյեկտիվները։

Լրահոս
0