00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. եթե ԱՄՆ–ն աջակցի Թուրքիային, ապա լարվածությունը սրընթաց կաճի

© GanetsinaiТурция. Флаг Турции
Турция. Флаг Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ՌԴ–ի և Թուրքիայի միջպետական կապերը խզվեն և թշնամական գործողություններ սկսվեն, ապա հայ–թուրքական սահմանն անխուսափելիորեն կդառնա ռազմաճակատի յուրահատուկ հատված

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը և Դուման հանդես են եկել Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունները խզելու առաջարկով, Sputnik Արմենիան քաղաքագետ, փորձագետ Արման Մելիքյանին խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

-Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջպետական կապերը խզվեն, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։

— Կարծում եմ, որ ռուսական ղեկավարությունը տվյալ պահին առայժմ զերծ կմնա կտրուկ քայլերից և ժամանակ կտա նախագահ Էրդողանին` պատահարի համար ներողություն խնդրելու համար։ Խելամիտ կլինի նաև սպասել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արձագանքին։ Հնարավոր է` Ռուսաստանը պատահարի քննարկման մեջ ներքաշի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, այդ դեպքում կմիանա նաև Չինաստանը։

Իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի հենց նրանից, թե այդ հարցում ինչ դիրքորոշում կզբաղեցնեն ՆԱՏՕ-ն և ՄԱԿ ԱԽ-ն։ Եթե նույնիսկ միայն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան աջակցեն Թուրքիային, ապա լարվածության թեժացումը սրընթաց կաճի, և այդ գործընթացները կանդրադառնան Հայաստանի վրա։

-Իսկ եթե իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից սիրիական տարածքի հյուսիսային հատվածքում, ապա ինչպե՞ս կդրսևորվի հայ-թուրքական սահմանում։

— Եթե ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններն ամեն դեպքում խզվեն և թշնամական գործողություններ սկսվեն, ապա հայ-թուրքական սահմանն անխուսափելիորեն կդառնա ռազմաճակատի յուրահատուկ հատված, քանի որ մեր տարածքում է գտնվում ՌԴ ռազմակայանը, իսկ սահմանը պահպանում են ռուս սահմանապահները։

Այնպես որ, անկախ նրանից, թե Հայաստանի գործող իշխանությունն ինչ դիրքորոշում կզբաղեցնի այս հարցում, մեր երկիրն Անկարայի կողմից կդիտարկվի որպես սպառնալիքի պոտենցիալ աղբյուր։ Իրադարձությունների նման զարգացումը, անկասկած, Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկման կհանգեցնի։

Լրահոս
0