00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանը չի օգտագործի գազը որպես քաղաքական զենք

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցВедущий аналитик Фонда национальной энергетической безопасности (РФ) Игорь Юшков
Ведущий аналитик Фонда национальной энергетической безопасности (РФ) Игорь Юшков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջկառավարական համաձայնագրի բացակայության դեպքում «Գազպրոմը» և թուրքական «Botas» գազային ընկերությունն ապագա ժամկետով պայմանագիր չեն ստորագրել զեղչով գազի առաքման վերաբերյալ, որը խոստացվել է Թուրքիային գազատարի կառուցման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի– Sputnik. Թուրքիան, որի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24–ին կործանել են ռուսական ռմբարկուն, ինչպես հայտնի է, «նստած» է ռուսական գազի վրա։ Պե՞տք է սպասել պայմանագրերի խզման և առաքումների դադարեցման։ Եվ ինչպիսի՞ն է «Թուրքական հոսք» նախագծի ճակատագիրը` կապված նոր աշխարհաքաղաքական հանգամանքների հետ։

Այդ մասին Sputnik-ը հարցրել է ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովին։ Փորձագետի խոսքով` «Թուրքական հոսք» նախագիծը, ամենայն հավանականությամբ, չի իրագործվի։


«Այդ նախագծի հետ կապված ոչ մի պայմանագիր չի կնքվել։ Խնդիրը քաղաքական հարթության վրա է եղել։ Երբ ապրիլին տեղի ունեցան ընտրությունները, Էրդողանի կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն կազմել և, համապատասխանաբար, չկարողացավ կառավարություն ձևավորել։ Քանի որ կառավարություն` որպես այդպիսին, չկար, համապատասխանաբար, ոչ ոք չէր կարող ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մասին միջկառավարական համաձայնագիրը»,– ասել է Յուշկովը։


Միջկառավարական համաձայնագրի բացակայության պայմաններում «Գազպրոմը» և թուրքական «Botas» պետական գազային ընկերությունն ապագայի համար պայմանագիր չեն ստորագրել զեղչով գազամատակարարման մասին, որը խոստացվել է Թուրքիային գազատարի կառուցման դեպքում։ «Գազպրոմն» աննշան ծավալներով գազամատակարարման վերաբերյալ պայմանագրերի միակ փաթեթը ստորագրել է մասնավոր թուրքական ընկերությունների հետ։ Ընդ որում, պայմանագրերը երկարաժամկետ են` մինչև 2020թ.–ը և նույնիսկ 2096թ.։


«Ուստի ստացվում է, որ Ուկրաինայի շուրջ ռուսական շրջանցիկ գազատարների հարավային թևն ընդհատվում է։ «Հարավային միջանցք» չի լինի, որովհետև Բուլղարիան (Եվրամիության ճնշման տակ) մերժել է, իսկ Թուրքիայի հետ փչացել են հարաբերությունները։ Ռումինիան տարբերակ չէ։ Նա մոտ է Ուկրաինայի ջրային տարածքին, ինչը նշանակում է լրացուցիչ ռիսկեր։ Բացի այդ, Ռումինիան քաղաքական առումով պակաս ինքնուրույն երկիր է, քան Բուլղարիան։ Ուստի ինչու՞ պայմանավորվել նրանց հետ»,– փաստել է վերլուծաբանը։


Փորձագետի կարծիքով` դեպի Եվրոպա ռուսական գազի առաքումների համար բավական է «հյուսիսային միջանցքը»։

«Հիմա 55 մլրդ խորանարդ մետրի փոխարեն գազատարով մղվում է 32-ը։ Ավելի քան 20 մլրդ խմ հզորություն կանգնած է։ Եթե կառուցվի «Հյուսիսային հոսք–2» 55 մլրդ խմ համար և գործարկվի «Հյուսիսային հոսք-1»-ը 100 տոկոս հզորությամբ, այդ ծավալները բավարար կլինեն Ուկրաինայի տարածքով արտահանումից հրաժարվելու համար»,– ասել է Յուշկովը։

Սակայն հենց Թուրքիան, փորձագետի խոսքով, շատ կախված է ռուսական գազի առաքումներից` ապահովելով երկրի պահանջի կեսից ավելին։


«Ռուսաստանից Թուրքիա է գնում 27 մլրդ խմ գազ։ Այժմ շուկայում նրան փոխարինող գտնելը շատ բարդ է։ Եվ ֆիզիկապես անհնար է դա ակնթարթորեն անել։ Ադրբեջանը և Իրանը պարզապես չունեն նման հնարավորություններ. սկզբից պետք է մշակել հանքահորեր։ Իսկ Թուրքմենստանը պետք է գազատար կառուցի Կասպից ծովով։ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս դրա դեմ»,– նշել է Յուշկովը։


Ելք կարող է լինել հեղուկ գազը։ Բայց այսօրվա դրությամբ Թուրքիայում գոյություն ունի միայն մեկ տերմինալ հեղուկ գազի ընդունման համար, որն առանց այդ էլ գործարկված է Ալժիրից, Նիգերիայից, Տրինիդադ և Տոբագոյից առաքումների մեջ։

«Կարծում եմ, որ ներկա առաքումները Թուրքիա չեն դադարի, որովհետև Ռուսաստանը միշտ կատարել է իր պայմանագրային պարտավորությունները։ Նույնիսկ Վրաստանի հետ պատերազմի ժամանակ` այդ ութ օրերին, Ռուսաստանից Վրաստան գազամատակարարումը չի դադարեցվել։ Մեզ միշտ մեղադրում են գազի առաքումները որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ, բայց Ռուսաստանն` ի տարբերություն այլ երկրների, դրանով չի զբաղվում»,– եզրափակել է Իգոր Յուշկովը։



Լրահոս
0