Ռուսական ինքնաթիռներն այլևս չեն կարող թռչել Ուկրաինայի վրայով

© Sputnik / А. Поликашин / Անցնել մեդիապահոց"ТУ-144" в полете
ТУ-144 в полете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի կառավարությունը որոշել է արգելք սահմանել ռուսական բոլոր ավիաընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինան բոլոր ռուսական ավիաընկերություններին արգելել է չվերթեր իրականացնել իր օդային տարածքով։ Արգելքը կգործի նոյեմբերի 26-ից, Երևանի ժամանակով 02.00-ից։

Ուկրաինան որոշել է ռուսական ավիաընկերություններին լիովին արգելել ուկրաինական տարածքի օգտագործումը տարանցիկ թռիչքների համար, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։

«Ռազմական և հասարակական-քաղաքական իրավիճակի սրման կապակցությամբ կառավարությունը որոշել է ռուսական բոլոր ավիաընկերություններին արգելել թռիչքներ իրականացնել ուկրաինական օդային տարածքով։ Արգելքը կգործի նոյեմբերի 26-ից, ժամը 00.00-ից (Երևանի ժամանակով`02.00)»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ

Նշվում է նաև, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ավիաընկերությունները խախտել են թռիչքների կանոններն ու Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման կարգը։

Լրահոս
0