Լևոն Արոնյանը կմասնակցի լոնդոնյան գերմրցաշարին

© Photo : ARKA news agencyЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ գրոսմայստերը կունենա 9 մրցակից

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի —Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 4-13-ը Լոնդոնում:

Հայ գրոսմայստերը կունենա 9 մրցակից՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), հայտնում է մրցաշարի կայքը:

Oրեր առաջ Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությանը և դարձել փոխչեմպիոն:

 

Լրահոս
0