Պեսկով. Կրեմլում չեն բացառում Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքը

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցБрифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова
Брифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջոցները, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Թուրքիայի դեմ, կապված են տարբեր գործոնների հետ, այդ թվում` հնարավոր ահաբեկչական սպառնալիքի, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Կրեմլում չեն բացառում Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողի հարցին` կապվա՞ծ է արդյոք Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վրա հսկողության ուժեղացումն ահաբեկչական գործոնների հետ, Պեսկովը պատասխանել է. «Դա
կապված է տարբեր գործոնների հետ, տարբեր գործոնների բավական լայն շրջանակի հետ»։

Ճշտող հարցին, թե որն է դրանում ահաբեկչական սպառնալիքի դերը, մամուլի քարտուղարը նշել է. «Ահաբեկչական սպառնալիքի դերը, անշուշտ, չի կարելի բացառել»։

Լրահոս
0