Մի-8–ի կործանման վայրում ինքնագրիչներ են գտել

© СкриншотМесто крушения вертолета Ми-8
Место крушения вертолета Ми-8 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնագրիչները հանձնել են Միջազգային ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչներին` ուսումնասիրության համար։ Որպես աղետի հնարավոր պատճառ քննությունը դիտարկում է տեխնիկայի անսարքությունը և վարելու սխալները

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. Կրասնոյարսկի երկրամասում Մի-8-ի վթարի վայրում գտել են ինքնագրիչներ, դիտարկվում է աղետի մի քանի վարկած` տեխնիկայի անսարքություն, վարելու սխալներ, վատ եղանակային պայմաններ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Քննչական կոմիտեի Արևմտյան-սիբիրյան քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յանա Ստրիժովան։

«Տուրուխան» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կրասնոյարսկի երկրամասում, Իգարկայի մոտ, 10 մարդ մահացել էր, 15-ին տեղափոխել էին հիվանդանոց։

Քննության տվյալով` Մի-8-ի աղետի վայր է ժամանել ՔԿ Արևմտյան-սիբիրյան քննչական վարչության քննչական խումբը։ Քննիչներն ու քրեագետները աղետի վայրը զննում են Միջազգային ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

«Ներկա պահին դեպքի վայրում հայտնաբերվել է երկու ինքնագրիչ, որոնք քննիչները հանձնել են Միջազգային ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչներին»,- ասել է Ստրիժովան։

Նա նշել է, որ քրեական գործի հետաքննության շրջանակում նշանակվել են ավիավթարում մահացածների դատաբժշկական փորձաքննություններ, ուսումնասիրվում են փաստաթղթերը, որոնք վկայում են անձնակազմի և ուղղաթիռի փաստաթղթերը։

Լրահոս
0