00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս–թուրքական սրացում. Անդրկովկասի երկրները շփոթության մեջ են

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցХребет Большой Кавказ
Хребет Большой Кавказ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրկովկասում մեծ ուշադրությամբ են հետևում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները տարածաշրջանում, քանի որ այն բազմաթիվ անգամ թատերաբեմ է դարձել երկու գերտերության համար, որոնք վերջին 400 տարում հասցրել են միմյանց դեմ պատերազմել 12 անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. Թուրքական ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև Անդրկովկասի վրա, որը ոչ միայն սահմանակից է Թուրքիային և Ռուսաստանին, այլ նաև գտնվում է նրանց շահերի ոլորտում։ Տարածաշրջանի երկրների` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձինք (համենայն դեպս, նախագահների և ԱԳՆ ղեկավարների մակարդակով) առայժմ լռում են։

Անդրկովկասում մեծ ուշադրությամբ են հետևում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները տարածաշրջանում, քանի որ այն բազմաթիվ անգամ թատերաբեմ է դարձել երկու գերտերության համար, որոնք վերջին 400 տարում հասցրել են միմյանց դեմ պատերազմել 12 անգամ։

Визит президента РФ В.Путина в Казахстан - Sputnik Արմենիա
Ռուսական Սու–24-ը կործանվել է թուրքական ՌՕՈՒ–ի կողմից
Դատելով ռուս և թուրք բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների հայտարարությունների սրությունից` երկրների հարաբերությունների թեժացումը շարունակում է աճել։ Հակամարտության լուծման նշաններ առայժմ չեն նշմարվում։ Մոսկվան և Անկարան իրենց «մկանները» են ցուցադրում տարբեր մակարդակներում և կոշտ հայտարարություններ են անում միմյանց հասցեին։

Միաժամանակ Ռուսաստանի օրենսդիր մարմնում օրինագիծ է ներկայացվել, որի համաձայն` նրանք, ովքեր կժխտեն 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Սակայն Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որն իրագործել է օսմանյան ղեկավարությունը։ Բացի այդ, Ռուսաստանը դադարեցրել է բոլոր ռազմական պայմանագրերը Թուրքիայի հետ, ուժեղացրել է իր դիրքերը Սիրիայում և այնտեղ հակաօդային պաշտպանության C-300 և C-400 զենիթահրթիռային համալիրներ է տեղակայել։ Թուրքիայի նախագահն էլ իր հերթին նշում է, որ Անկարան «ամեն ինչ ճիշտ» է արել և անհրաժեշտության դեպքում «կկրկնի պատասխանը»։

Թուրքիայի սուր արձագանքը կարելի է մեկնաբանել այսպես` Թուրքիան հայտ է ներկայացնում Ռուսաստանին, քանի որ վերջինը Սիրիայում ակտիվ գործողություններից հետո բանակցություններ է վարել ԱՄՆ-ի, Եվրամիության առանցքային պետությունների, Իրանի և նույնիսկ Իրաքի ու Աֆղանստանի հետ, բայց անտեսել է Թուրքիային։ Իհարկե, դա չէր կարող դուր գալ Անկարային։ Նա էլ որոշել է արձագանքել և գլխացավանք է ստեղծել բոլորի, հատկապես ՆԱՏՕ-ի դաշնակիցների` Գերմանիայի և Ֆրանսիայի համար, որոնք սկսել են Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ մշակել Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարելու համար։

Կարելի է ասել` Թուրքիան փորձում է ընդգծել իր կարևորությունը Մերձավոր Արևելքի քաղաքականության մեջ, որտեղ հիմա «առաջին ջութակ» են դարձել Ռուսաստանն ու արևմտյան կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Նա մշտապես հանդես է գալիս սուր հայտարարություններով, իսլամիստներին զենք առաքելով և ապստամբներին «մարդասիրական պահակախմբեր» ուղարկելով` մշտապես փորձելով տարածաշրջանում գլոբալ ուժային կենտրոնների կողմից անցկացված «կարմիր գծերի» ամրությունը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` Անկարայի հաշվարկները չեն արդարացել, քանի որ Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունները ոչ միայն չեն զսպի Մոսկվային, այլ նաև շատ ավելի կամրապնդեն Մոսկվայի դիրքերը Մերձավոր Արևելքում։

«Թուրքական իշխանության համար իրավիճակը սրվում է նաև այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ն չի խրախուսում Անկարայի գործողությունները։ Քանի որ չհաջողվեց հասնել նրան, որ ՆԱՏՕ-ն համախմբվի Ռուսաստանի դեմ, այդ պատճառով Ռեջեփ Էրդողանը սկսեց իր ՌՕՈՒ-ի ագրեսիվ գործողություններն արդարացնելու հիստերիկ փորձեր անել։ Ռուսական ինքնաթիռը խոցելու որոշումը Էրդողանի և Դավութօղլուի ամենակոպիտ սխալն էր»,- կարծում է նա։

Ներկա պահին Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուսալի գործընկերության մասին հայտարարությունները կտրուկ անցել են երկրորդ, նույնիսկ երրորդ պլան։ Կողմերը հիշել են հին վերքերի մասին։ «Թիկունքին հարվածը» բացահայտել է հարաբերություններում առկա բոլոր խնդրահարույց կետերը և թարմացրել արտաքին քաղաքականության պատմական հիշողությունը։

СПУТНИК_Путин напомнил, что Турция до сих пор не принесла извинений за сбитый Су-24 - Sputnik Արմենիա
Պուտինը հիշեցրել է, որ Թուրքիան դեռ ներողություն չի խնդրել կործանված Սու–24–ի համար
Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրացումը նաև վերակենդանացրել է Անդրկովկասի երկրների, հատկապես Հայաստանի հին ֆոբիաները։ Հայաստանը Ռուսաստանի միակ տարածաշրջանային դաշնակիցն է, շրջափակված է Թուրքիայի կողմից, և Հայաստանի տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը։ Թուրքիայի սահմանը պահպանում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության զինծառայողները, իսկ երկրի օդային տարածքը հսկվում է հայ-ռուսական ՀՕՊ համատեղ ջանքերով։

Դրա հետ կապված` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա սրացումը, փորձագետների կարծիքով, կարող է չսահմանափակվել միայն Սիրիայի տարածքով։ Չէ՞ որ նախադեպ արդեն կա։ Երբ հոկտեմբերի սկզբին ռուսական կործանիչներն առաջին անգամ հայտնվել են Թուրքիայի օդային տարածքում, թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ խախտել են Հայաստանի օդային տարածքը։ Երկու դեպքերում օդային սահմանի խախտումը տեղի է ունեցել երկու անգամ` մի քանի վայրկյան տևողությամբ «վատ եղանակային պայմանների» պատճառով։

Հայաստանում փորձագիտական հանրության կարծիքները տարբեր են։ Փորձագետների մի մասը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրացումն իր ազդեցությունը կթողնի Անդրկովկասի, հատկապես Հայաստանի վրա, մյուս մասը, հակառակը, նշում է, որ հայ-թուրքական սահմանին «ծանրաբեռնվածություն» չի լինի։

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և հանրապետության տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, այնուամենայնիվ հայ-թուրքական սահմանին ինչ-որ ծանրաբեռնվածություն չի լինի։ Սակայն նա, ելնելով անցյալի փորձից, չի բացառում ղարաբաղյան ուղղությամբ Անկարայի սադրանքների հավանականությունը։ «Այստեղ Երևանը պետք է ավելի շատ զգոնություն ցուցաբերի»,- նշում է նա։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թեև համոզված է, որ ռազմական հետևանքներ չեն լինի, բայց նրա կարծիքով` Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վատացումը կազդի հարակից շրջանների վրա։

«Հայաստանի համար բարդ իրավիճակ է, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է և սահմանակից է Թուրքիային։ Սակայն դա նաև հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ Մոսկվան պետք է շահագրգռված լինի, որ Երևանի դերը ուժեղանա տարածաշրջանում»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ բավական բարդ իրավիճակում է հայտնվել Վրաստանը, որը վերջին շրջանում փորձում է խուսավարել Մոսկվայի, Բաքվի, Անկարայի և Արևմուտքի միջև։

«Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Արևմուտքի, Անկարայի, Բաքվի հետ և միաժամանակ ձգտում է գազային համաձայնագրեր կնքել Ռուսաստանի հետ` էներգառեսուրների առաքումների աղբյուրների դիվերսիֆիկացիայի համար։ Թուրքիային, Հայաստանին, Ռուսաստանին և Ադրբեջանին սահմանակից Վրաստանի համար բավական բարդ և տհաճ իրավիճակ է ստեղծվել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

 

Լրահոս
0