Սիրիայի ԱԳՆ. Ռուսաստանի ՕՏՈՒ–ն Սիրիայում ավելի շատ բանի է հասել, քան արևմտյան կոալիցիան

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ՕՏՈՒ–ն կարճ ժամանակահատվածում հարյուր անգամ ավելի շատ բան է արել, քան ԱՄն կոալիցիան, ինչի շնորհիվ Սիրիայի բանակը կարողացել է զգալի առաջընթաց արձանագրել մարտի դաշտում, ուրբաթ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՕՏՈՒ–ն կարճ ժամանակահատվածում հարյուր անգամ ավելի շատ  բան է արել, քան ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան, ուրբաթ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


«Կարող եմ հաստատել, որ ՌԴ օդատիեզերական ուժերի օգնության և ջանքերի շնորհիվ Սիրիայի բանակը կարողացել է զգալի առաջընթաց արձանագրել մարտի դաշտում, քանի որ Ռուսաստանի ՕՏՈՒ–ին կարճ ժամանակահատվածում հաջողվել է անել ավելին, քան ԱՄՆ կոալիցիային, որը մինչ օրս չի կարողացել կանգնեցնել ԻՊ–ի տարածումը մեր երկրում», – ասել է Մուալեմը` սկսելով բանակցությունները Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։


«Այս ամենը թույլ է տալիս ինձ ասել, որ հիմա մենք գտնվում ենք աննախադեպ ռազմավարական գործակցության փուլում», – ավելացրել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարը։

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 250 հազար մարդ։ Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինված կազմավորումների գրոհայինների ջոկատներին։ Դրանցից առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուստրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։

Լրահոս
0