Ռուսաստանի ԱԳՆ–ն դադարեցնում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցМОСКВА МИД ЗДАНИЕ
МОСКВА МИД ЗДАНИЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը 2016 թվականից դադարեցնում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցնում է Թուրքիայի հետ առանց արտոնագրի երկիր մուտք գործելու  հնարավորությունը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել առանց վիզայի ռեժիմը, որը հիմա գործում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի հունվարի 1-ից», – հայտնել է Լավրովը` Սիրիայի իր գործընկեր Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների արդյունքում։

Նախարարը նշել է, որ «սա մտացածին վտանգ չէ»։ «Ընդհակառակը, այդ սպառնալիքները բավականին իրատեսական են, մենք ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք դրա մասին», – նշել է նա։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում վթարի ենթարկվեց ռուսական Սու-24 ռմբարկուն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։ Թուրքիայի ագրեսիային ի պատասխան` ՌԴ կառավարությունը մի շարք տնտեսական սահմանափակումներ է մտցնում։

Լրահոս
0