ԶԼՄ. Փարիզի օդանավակայանի գրեթե 60 աշխատակից հեռացվել է արմատական հայացքների համար

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցГорода мира. Париж
Города мира. Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ օդանավակայանը կադրերի ստուգում է իրականացնում, կրճատում արմատական հայացքներ ունեցող աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ մտադիր է աշխատանքից հեռացնել արմատական հայացքներ ունեցող աշխատակիցներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Valeurs Actuelles-ին:

Ֆրանսիական պարբերականը հղում է անում Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ և Լե Բուրժե օդանավակայանների անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիֆոյի հայտարարությանը:


«Տարեսկզբից արմատական հայացքների համար կրճատվել է 57 մարդ: Հինգ անձինք  հեռացվել են աշխատանքից Փարիզի ահաբեկչություններից հետո», — հայտնել է Ռիֆոն:


Նրա խոսքերով` անձնակազմի կրճատումները սրանով չեն սահմանափակվի:

Հատկապես մանրակրկիտ ստուգումներ կիրականացվեն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թույլտվություն ունեն աշխատելու միայն ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների համար հասանելի գոտիներում:

Լրահոս
0