Պեսկով. ՌԴ ինքնաթիռը դավաճանաբար ռմբակոծել ոչ ոքի թույլատրված չէ

© Photo : Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցБрифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова
Брифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի օդային տարածք ներխուժելու ոչ մի փորձ չի եղել, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սու-24 ինքնաթիռը թուրքական F-16-ի կողմից խոցվել էր սիրիական տարածքում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին, հայտարարել է, որ ՌԴ ինքնաթիռը դավաճանաբար ռմբակոծել ոչ ոքի թույլատրված չէ:

«Այժմ, երբ որևէ ներխուժում չի եղել, այսպես դավաճանաբար ռուսական ինքնաթիռը ռմբակոծել ոչ ոքի թույլատրված չէ», — ասել է նա «Շաբաթօրյա լուրեր» ("Вести в субботу") ծրագրի վարող Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցի ժամանակ` համապատասխան հարցին պատասխանելով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Стоянка прогулочных яхт. Анталия - Sputnik Արմենիա
Թուրքական գամբիտ. հայկական գործոնը
Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

Լրահոս
0