Վերահսկոողություն մտցնելուց հետո շուրջ հազար մարդու մուտքը Ֆրանսիա արգելվել է

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցСитуация в Париже после серии терактов
Ситуация в Париже после серии терактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանային վերահսկողությունը մտցվել է նոյեմբերի 13-ին: Ֆրանսիա չեն կարողացել մուտք գործել այն անձինք, ովքեր կարող էին վտանգ ներկայացնել հասարակական կարգի ու անվտանգության համար, հայտնում է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Սահմանային վերահսկողություն մտցնելուց  հետո հասարակական կարգի և անվտանգության համար վտանգ ներկայացնող շուրջ հազար մարդու մուտքը Ֆրանսիա արգելվել է, հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Նոյեմբերի 13-ին սահմանային վերահսկողություն մտցնելուց հետո մոտ հազար մարդու մուտքը Ֆրանսիայի տարածք արգելվել է, քանի որ այդ մարդիկ մեր երկրի  հասարակական կարգին ու անվտանգությանը հնարավոր վտանգ կարող էին ներկայացնել», — Ֆրանս Փրես գործակալությունը մեջբերում է նախարարի հայտարարությունը:


Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան վերականգնում վերահսկողությունը Շենգենյան գոտու սահմաններին նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում իրականացված մի քանի ահաբեկչական գործողություններից հետո: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալներով` մահացել էր 130 մարդ, վիրավորների թիվը հասել էր 300-ի։

Լրահոս
0