00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքն իրեն կանցնի կամ հայկական ինքնաբուժություն

© HuffingtonpostСамолечение
Самолечение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XXI դարում տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց, բժշկությունն առաջ է գնում, դրա հետ մեկտեղ կապված առողջության հետ մի շարք խնդիրներ են առաջանում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. XXI դարում տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց, բժշկությունն առաջ է գնում, դրա հետ մեկտեղ կապված առողջության հետ մի շարք խնդիրներ են առաջանում, քանի որ շատ հիվանդություններ վերջին շրջանում սկսել են մուտացիայի ենթարկվել։

Եթե նախկինում մարդիկ ակադեմիական բժշկությունը չէին նախընտրում, քանի որ  չէին վստահում, ապա այսօր շատերը չեն ցանկանում բուժվել այդ եղանակով, որովհետև ժամանակ և գումար չկա։

Այսօր Հայաստանի առողջապահության ոլորտն անդադար բախվում է քաղաքացիների` ինքնաբուժությամբ զբաղվելու խնդրի հետ։ Ընդ որում զարմանալի է, որ երկրի շատ բնակիչներ պատրաստ են մեծ գումար ծախսել, բազմաթիվ դեղեր գնել տան պայմաններում բուժվելու համար, օգտվել հարևանների ու ընկերների «խելացի» խորհուրդներից: Միայն թե բժիշկի չգնալ: Գուցե հանդիպես անփույթ մի բժշկի, որը կամ անհաջող կբուժի, կամ էլ կվնասի:

Մարդկանց մեծամասնությունը բժիշկների օգնությանը դիմում է միայն ծայրահեղ վիճակում, երբ արդեն ուրիշ ելք չկա։ Արդյունքում բժիշկը տարակուսանքով նայում է ձեզ և չգիտի` ինչով օգնել և ինչից սկսել:

Ինչպես վկայում են բազմաթիվ հարցումները և ուսումնասիրությունները, ԱՊՀ երկրներում բժշկական օգնության դիմում է մարդկանց 42-48 տոկոսը: Ընդ որում, չնայած հետազոտությունների և վիրահատությունների բարձր գնին` Հայաստանի  մասնագետները կոչ են անում չզբաղվել ինքնաբուժությամբ:

Sputnik Արմենիա պորտալը փորձել է հասկանալ, ինչու են հայերը նախընտրում բուժվել տան պայմաններում և չդիմել բժշկի։

Ինքն իրեն ռեժիսոր

«Անհնազանդ» հիվանդին թվում է, որ գիտի, թե ինչպես պետք է բուժվել այս կամ այն հիվանդությունից, չէ՞ որ համացանցը ձեռքի տակ է: Հասարակությունն ընտելանում է, որ կոկորդի ցավը կարելի է բուժել` համացանցում որևէ հոդված կարդալով կամ խելացի խորհուրդներով տեսագրություն դիտելով:

Որպես կանոն` հիվանդության և բուժման մեթոդների մասին մարդկանց  իրազեկությունն իր գործն անում է` նրանք հաճույքով պառկում են տանը և խմում, իրենց կարծիքով, անհրաժեշտ դեղերը կամ բուժվում բույսերի թուրմերով։ Քանի որ հեշտ է բույսերից թուրմ պատրաստելու բաղադրատոմսը գտնել համացանցում, լսել հարևանի կամ ամենագետ տատիկի խորհուրդները:

Սակայն շատերը հաշվի չեն առնում, որ առաջին հայացքից հանճարեղ թվացող հոդվածը կարող էր գրել դպրոցականը, ով կայքերից տեքստեր է արտագրում ու միացնում իրար` գումար վաստակելու համար: Դա ստիպում է կասկածով վերաբերվել համացանցում առկա տեղեկատվության հուսալիությունը:

Մի կողմից կարելի է հասկանալ քաղաքացիներին, քանի որ շատերի աշխատավարձերը չնչին են: Մարդը մտածում է իրեն ու իր ընտանիքը կերակրելու, հագցնելու, առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու մասին, արդյունքում մարդիկ նույնիսկ չեն էլ ցանկանում մտածել թանկարժեք դեղորայք գնելու կամ հետազոտվելու մասին:


«Ինչու՞ հետազոտվեմ: Դրանից հետո ստիպված կլինեմ բուժման համար գումար ծախսել: Ես ինքս ամեն ինչ գիտեմ, կպառկեմ, ու ամեն ինչ կանցնի», — սա այն մարդկանց ամենատարածված արտահայտությունն է, ովքեր այս բառերն արտաբերում են դեմքի գոռոզ արտահայտությամբ` գերադասելով անհրաժեշտության դեպքում չդիմել բժշկի:


Մեկ պատճառ ևս` բարեկամների խորհուրդները: Օրինակ` ինչ-որ մեկը կարող է բուժել այս կամ այն հիվանդությունը որոշակի հստակ ձևով, քանի որ դա խորհուրդ է տվել մայրիկը, իսկ մայրիկին` տատիկը, այսպիսով պահպանվում է սերունդների  հաջորդականությունը:

Ինքնաբուժության դրական կողմերը

Եթե, օրինակ, ձեր մայրիկը տեղյակ է այլընտրանքային բժշկությունից, ապա, անկասկած, դուք կարող եք բուժվել նաև տան պայմաններում:

Ինքնաբուժությունը շատ լավ տարբերակ է աշխատանքով տարված մարդկանց  համար, ովքեր ապրում են «պիկ ժամ» և «առցանց» ռեժիմով: Սակայն նույնիսկ այդ պարագայում հարկ է հասկանալ, որ, օրինակ, գլխացավը կամ փորլուծությունը համարժեք բուժում են պահանջում, այլ ոչ թե ժամանակավոր «բթացում»:

Կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն չեն գնում ավանդական բժշկության օգնությամբ  մարդկանց բուժող բժիշկների մոտ:

Այսօր ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, կան հեքիմներ և հոմեոպատներ, ովքեր շատ վստահ պնդում են, որ այլընտրանքային բժշկությունը կարող է օգնել լուծելու առողջական բոլոր խնդիրները` առաջարկելով տարբեր համալիր բուժումներ:

Այն մարդիկ, ովքեր չեն դիմում մասնավոր կլինիկաներ և քաղաքային պոլիկլինիկաներ, հաճախ իրենց առողջությունը վստահում են այլընտրանքային բժշկությամբ զբաղվող մասնագետների: Նրանց թվում են հոմեոպատները, ովքեր վստահեցնում են, որ կարող են հայտնաբերել մարդկանց թաքնված հիվանդությունները: Կան նաև նատուրապատներ, ովքեր բուժում են կենսական ուժով և սովի «գերբնական» էներգիայով ու բուսաբուժությամբ:

Ինքնաբուժության բացասական կողմերը

Դիտարկենք ամենատարածված և հասարակ օրինակը` գրիպը: Ցուրտ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վերին շնչուղիների սուր վարակների և հիվանդությունների առաջացման համար, որոնք համաճարակի են հանգեցնում: Շատերը «ոտքի վրա» են տանում այս հիվանդությունները` սահմանափակվելով թաշկինակով, կիտրոնով թեյով և որևէ հակավիրուսային փոշի դեղամիջոցով:

Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Հաճախ նույնիսկ հասարակ հարբուխը, որը մինչև վերջ չի բուժվել, կարող է բարդությունների պատճառ դառնալ և նույնիսկ մահվան ելք ունենալ:


Մարդկանց «դասական» հիվանդությունները, ինչպես վերին շնչուղիների սուր վարակները, գրիպը, անգինան և այլն, որոնց հետ յուրաքանչյուրը անխուսափելիորեն բամիցս բախվում է կյանքի ընթացքում, կարող են շատ  խորամանկ լինել, եթե ժամանակին չբուժվեն:


Մասնավորապես, խոսքը սրտանոթային համակարգի, գլխուղեղի և թոքերի հիվանդությունների մասին է: Պրակտիկան ցույց է տալիս, որ կարող են լինել տարբեր բարդացումներ, որոնք կարող են բրոնխիտի, թոքաբորբի, մկանների, միզապարկի բորբոքումների պատճառ դառնալ:

Մեկ այլ հետաքրքիր փաստ է այն, որ շատ մայրիկներ չարաշահում են ասպիրինը և հակաբիոտիկները, այնինչ պետք չէ նման բան անել: Շատ մասնագետներ կոչ են անում` երեխաներին պետք չէ տալ ասպիրին և հակաբիոտիկներ առանց բժիշկի նշանակման:

Արդյունքում

Եթե դուք չեք սիրում հերթ կանգնել պոլիկլիկաներում և հիվանդանոցներում, ապա  ձեզ գուցե կարող են օգնել ժողովրդական բժշկության այնպիսի ուղղություններ, ինչպես այուրվեդան, հիպնոթերապիան, տզրուկաբուժությունը և մյուսները:

Կան հիվանդություններ, որոնք պարզապես անհնար է բուժել ոչ բժշկական ճանապարհով: Իհարկե, չպետք է մոռանալ, որ բուժման ցանկացած մեթոդ, լինի դա այլընտրանքային կամ ավանդական, կարող է վտանգավոր լինել և վնասել առողջությանը: Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր առողջության և կայացրած որոշման համար:

Լրահոս
0