00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդավոր շակուհաչին Երևանում

© Sputnik / Асатур ЕсаянцЁсукэ Ириэ – солист и преподаватель игры на японской бамбуковой флейте сякухати
Ёсукэ Ириэ – солист и преподаватель игры на японской бамбуковой флейте сякухати - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճապոնական մշակույթը շատ յուրօրինակ է, և արվեստի մասին խորը գիտելիքներ չունեցող մարդու համար այն հասկանալը բավականին բարդ է: Շատերն են ցանկանում առնչվել այդ մշակույթի հետ: Հայ հանդիսատեսին բախտ է վիճակվել հասկանալ և զգալ ճապոնական սրնգի` շակուհաչիի ողջ գեղեցկությունը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Երկրի վրա դեռ բազմաթիվ անկյուններ կան, որտեղ քաղաքակրթության բարիքները չեն հասել: Սակայն գնալով դրանց թիվը պակասում է, քանի որ տեխնոլոգիաների զարգացման և գլոբալիզացիայի պայմաններում գնալով բարդանում է ինքնատիպությունը պահպանելը: Այս առումով օրինակելի է Ճապոնիայի փորձը, որին հաջողվել է համատեղել մշակութային ավանդույթներն ու բարձր տեխնոլոգիաները, ընդ որում` պահպանելով սեփական առանձնահատկությունը: 

Օրինակ` Ճապոնիայի ռոբոտոտեխնիկայի ոլորտի վերջին ձեռքբերումը թրակրի նմանակի ստեղծումն է, մի սարք, որը կարողանում է կրկնօրինակել սամուրայի շարժումներն ու վարպետորեն կտրատել տարբեր առարկաներ` օգտագործելով հին ճապոնական տեխնիկան:

Ճապոնական մշակույթի ինքնատիպությունը պահպանած ոլորտներից մեկը երաժշտությունն է: Ավանդական գործիքների` կոտոյի և շամիսենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ շակուհաչիի` բամբուկից պատրաստված կես մետր երկարություն ունեցող սրնգի մասին: Այդ երաժշտական գործիքն ավելի քան հազար տարվա պատմություն ունի, և իր հասակակից դուդուկի նման շակուհաչին աշխարհում հայտնի է դարձել միայն վերջերս: Ինչպես և դուդուկի դեպքում, շակուհաչիի հնչողությունը հանրաճանաչ դարձավ միայն ֆիլմերում հնչելուց հետո։

© Sputnik / Асатур ЕсаянцԿոմպոզիտոր և շակուհաչիի վարպետ Իրիե Յոսուկե
Ёсукэ Ириэ – солист и преподаватель игры на японской бамбуковой флейте сякухати - Sputnik Արմենիա
Կոմպոզիտոր և շակուհաչիի վարպետ Իրիե Յոսուկե

Շակուհաչիի պատմությունն արտասովոր և չափազանց հետաքրքիր է. հնում սամուրայները, որոշելով աշխարհիկ կյանքից հանգստանալ, գնում էին վանքեր, որտեղ թրի փոխարեն շակուհաչի էին ստանում և փորձում դրա շնորհիվ պայծառանալ: Սամուրայները, շակուհաչի նվագելով, ժամերով մեդիտացիա էին անում այգում, ինչն էլ, որոշ տվյալների համաձայն, բերեց նրան, որ այդ գործիքը  կարելի է նվագել ինչպես կանգնած, այնպես էլ նստած:

Եվ ահա երաժշտության ձայները հասան Երևան: Մենակատար և ուսուցիչ, կոմպոզիտոր և ճապոնական ավանդական երաժշտություն կատարող Իրիե Յոսուկեն, Երևան ժամանելով, որոշել է հայ հանդիաստեսին ուրախացնել շակուհաչի նվագելու իր վարպետությամբ: Վարպետը, որին Ճապոնիայում սենսեյ կանվանեին, ճապոնական մշակույթի «Հիկարի» կենտրոնում կատարեց ինչպես ավանդական մեղեդիներ, այնպես էլ հեղինակային երաժշտություն: Սենսեյը ներկայացրեց նաև ճապոնական երաժշտության պատմությունը, դրա զարգացման և կայացման ուղին։

«Հնում շակուհաչի նվագում էին մենության մեջ` միավորվելու համար բնության և աշխարհի հետ: Սակայն այսօր ավելի հաճախ կարելի է շակուհաչի տեսնել ջազ համույթներում ու խմբերում, որոնք սրնգի հնչողությունն օգտագործում են դասական երաժշտությունը նորովի ներկայացնելու համար»:

Շակուհաչին հնչեց նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում: Իրիեն պատմեց նաև իր ստեղծագործական ուղու մասին, այն մասին, թե ինչպես ծնվեց սերը դեպի  երաժշտական այդ գործիքը: Ինչպես և ճապոնացիներից շատերը, Իրիեն շարունակել է իր նախնիների գործը և պապիկի օրինակին հետևելով` սկսել է նվագել շակուհաչի։ Նվագելիս գլխի շարժումների տեխնիկան նա սովորել է երեք տարում, քանի որ գլխի շարժումից կախված` շակուհաչիի ձայնը փոխվում է։ 

Սենսեյ Իրիեն շակուհաչի է նվագում արդեն 20 տարի։

© Sputnik / Асатур ЕсаянцԿոմպոզիտոր և շակուհաչիի վարպետ Իրիե Յոսուկե
Ёсукэ Ириэ – солист и преподаватель игры на японской бамбуковой флейте сякухати - Sputnik Արմենիա
Կոմպոզիտոր և շակուհաչիի վարպետ Իրիե Յոսուկե


Ոմանց համար դա մի ամբողջ կյանք է, սակայն ճապոնացիների համար այդքան ժամանակ է պետք, որպեսզի մարդը ճանաչի իրեն ու իրեն շրջապատող աշխարհը։  Կցանկանայի ընդօրինակել ճապոնացիների` բնության հետ ներդաշնակության հասնելու կարողությունը, չէ՞ որ հենց դա է առանձնացնում նրանց մոլորակի մյուս  բնակիչներից:

Լրահոս
0