Շինեյդ Օ'Քոնորը պատրաստվում էր ինքնասպան լինել

CC BY-SA 3.0 / Pymouss / Sinéad O'Connor 01Певица Шинейд О'коннор
Певица Шинейд О'коннор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը Facebook–ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պատրաստվում է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik. Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել։ 48-ամյա ռոք-աստղը հայտնել է, որ դեղերի մահացու չափաբաժին է ընդունել, գտնվում է «ինչ-որ մի տեղ Իռլանդիայում», ինչ-որ հյուրանոցի համարում, որտեղ գրանցվել է կեղծ անունով։ Նա գրել է, որ ինքնասպանության համար պետք է մեղադրել իր ընտանիքին։

Երգչուհին խոստովանել է, որ ամուսինն ու երեխաներն իր նկատմամբ «սարսափելի դաժան են եղել և դավաճանել են» երգչուհուն։

«Ես մահացու չափաբաժին եմ ընդունել։ Հարգանքի հասնելու այլ միջոց չկա։ Ես շաբաթներ շարունակ հեկեկացել եմ։ Իսկ նրանք ինձ գրողի ծոցն են ուղարկել։ Իմ ընտանիքն ինձ չի գնահատում»,- գրել է Օ'Քոնորը։

Ավելի ուշ իրավապահ մարմիններին հաջողվել է երգչուհուն ողջ և առողջ գտնել Դուբլինում և հետագա հետազոտության համար հանձնել բժիշկներին։

Լրահոս
0