Դավութօղլու. Թուրքիան մտադիր չէ ՌԴ–ից ներողություն խնդրել Սու-24- ը խոցելու համար

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Турции Ахмет Давутоглу
Министр иностранных дел Турции Ахмет Давутоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից։ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ ոչ ոք ներողություն չի խնդրելու իր պարտքը կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան մտադիր չէ ներողություն խնդրել Ռուսաստանից Սու-24 ռուսական ինքնաթիռը խոցելու համար, հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։


«Մեր օդային տարածքի, ցամաքային սահմանի պաշտպանումը ոչ միայն մեր իրավունքն է, այլև պարտքը։ Ոչ ոք ներողություն չի խնդրելու իր պարտքը կատարելու համար», – ասել է Դավութօղլուն լրագրողներին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստելտենբերգի հետ հանդիպումից հետո։

 

Նոյեմբերի 24-ին Թուրքական ՌՕՈՒ–ն վթարի  է ենթարկել ռուսական Սու-24 ինքնաթիռը, որը ներգրավված էր Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի  գործողություններում։ Օդաչուներից մեկը զոհվել է, երբ նրան ինքնաթիռից նետվելու պահին գնդակահարել են ցամաքից, երկրորդին հաջողվել է փրկվել։ Անկարան պնդում է, որ Սու-24-ը խախտել է իր օդային տարածքը։ ՌԴ ՊՆ–ն կտրականապես հերքում է այդ փաստը։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

Լրահոս
0