00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր Գրիգորյանց. Թուրքիան Հարավային Կովկասում կարող է ցանկացած սադրանքի դիմել

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցХребет Большой Кавказ
Хребет Большой Кавказ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik. Թուրքիան Հարավային Կովկասում պատրաստ է ցանկացած սադրանքի գնալ, որպեսզի շեղի Ռուսաստանին Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան Հարավային Կովկասում պատրաստ է ցանկացած սադրանքի գնալ, որպեսզի շեղի Ռուսաստանին Սիրիայից,  Sputnik Արմենիա պորտալին ասաց ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի նախկին տեղակալ, անկախ Հայաստանի բանակի ստեղծողներից մեկը` գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։


«Թուրքիայի գործողությունների արդյունքում ռազմա–քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է։ Թուրքիան խոցել է Սու-24 ինքնաթիռը, փորձում է իրեն պահել այնպես, կարծես Սիրիան իր տարածքում է, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ», – նշում է Տեր–Գրիգորյանը։


Նոյեմբերի 24-ին Թուրքական ՌՕՈՒ–ն խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը, որը ներգրավված էր Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի գործողություններում։ Օդաչուներից մեկը զոհվել է, երբ նրան ինքնաթիռից նետվելու պահին գնդակահարել են ցամաքից, երկրորդին հաջողվել է փրկվել։ Անկարան պնդում է, որ Սու-24-ը խախտել է իր օդային տարածքը։ ՌԴ ՊՆ–ն կտրականապես հերքում է այդ փաստը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

Մյուս կողմից, Տեր–Գրիգորյանցի խոսքերով, Թուրքիան փորձում է չթույլատրել Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծում` զգուշանալով, որ նրանք ապագայում կարող են միանալ թուրքական քրդերին։

«Թուրքիան իր դաշնակից Ադրբեջանի հետ շարունակում է ծածուկ վնասել Ռուսաստանին։ Եթե Թուրքիան խոցել է ռուսական ինքնաթիռը, ապա նրանից ամեն ինչ սպասելի է։ Ռուսաստանի և հասարակության ուշադրությունը Սիրիայից շեղելու համար Թուրքիան և Ադրբեջանը կարող են ամեն ինչ կազմակերպել Հարավային Կովկասում», – նշեց Տեր–Գրիգորյանցը։

Գյումրու ռուսական ռազմակայանում սկսված ռազմական վարժանքների մասին հարցին Տեր–Գրիգորյանցն ասաց, որ դրանք կարող են կամ պլանային լինել, կամ զորքերը բերվում են լիարժեք մարտական պատրաստվածության` կապված վերջին իրադարձությունների հետ։


«Անհրաժեշտ է ստուգել զորքի պատրաստվածության աստիճանը։ Հարկ է Թուրքիային ցույց տալ մեր մարտական պատրաստվածությունը, որպեսզի նրա մոտ հայ–թուրքական սահմանին սադրանքներ իրականացնելու մտքեր չառաջանան», – ասաց Տեր–Գրիգորյանցը։


Հայաստանի ռուսական ռազմակայանում անվտանգության պահանջներին վերաբերող համալիր վարժանքներ են անցկացվում։ Վարժանքներում ներգրավված է ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա։ Վարժանքներին մասնակցել է ՌԴ կայանի ավելի քան 2 հազար զինծառայող և քաղաքացիական անձնակազմի աշխատակից։

Լրահոս
0