Ծրագրավորողներն ու դեղագործները ամենապահանջված մասնագետներն են Հայաստանում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОбщегородская ярмарка вакансий в Казани
Общегородская ярмарка вакансий в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների մեծ պահանջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները ծրագրավորողներն ու դեղագործներն են, Sputnik Արմենիա պորտալին հայտնեց Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը:

Նրա խոսքերով` Հայաստանը նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների մեծ պահանջ ունի: Մասնավորապես, խոսքն այնպիսի մասնագիտությունների մասին է, ինչպես դեղագետ, գանձապահ, մատուցող, բուժքույր, դերձակ, վաճառող, հացթուխ, խոհարար, հրուշակագործ, վարսավիր, բանվոր և այլն:

Նա նաև նշեց, որ տուրիստական և ապահովագրական գործակալները նույնպես պահանջված են աշխատանքի շուկայում:


«Մեր տվյալներով` բարձրագույն կրթություն ունեցող անձանց ավելի դժվար է աշխատանք գտնել: Հիմնականում սա վերաբերում է ծառայությունների, արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին: Հայաստանի մարզերում ավելի շատ է բժիշկների և մանկավարժների պահանջը», — ասաց Փարսադանյանը:


Նա ավելացրեց, որ գործակալության մասնագետները գործազրկության վերացմանն ուղղված քայլեր են մշակում  և իրականացնում:

«Սկսած 2014 թվականից` մենք 12 ակտիվ ծրագիր ենք իրականացնում, որոնք ուղղված են Հայաստանում գործազրկության վերացմանը: Մասնավորապես, դրանք պրակտիկայի կազմակերպումն է, գործատուին մասնակի օգնության տրամադրումը, տոնավաճառների կազմակերպումը և այլն: Ի դեպ, Տավուշի մարզում գործում է հասարակական հիմունքներով աշխատանքի պիլոտային ծրագիրը», — ասաց Փարսադանյանը:

Վերջին տվյալների համաձայն, որոնք երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը, Հայաստանում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 242 հազար գործազուրկ, ինչը 3.5 տոկոսով պակաս է անցյալ տարվա տվյալների համեմատ:

Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչու է գործազուրկ մարդկանց քանակը նվազել: Քալանթարյանի խոսքերով` նրանք կամ մեկնել են երկրից, կամ դադարել աշխատանք փնտրել:

Հայաստանում ամենաակտիվ աշխատանք փնտրողները կանայք են, մասնավորապես, զբաղվածության պետական գործակալությունում գրանցված տարբեր տարիքի կանանց թիվը կազմում է 70.2 տոկոս: Հաշվառման է կանգնած նաև երիտասարդության 25.1 տոկոսը:

Հանրապետությունում ընդհանուր առմամբ աշխատում է 1 մլն 100 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում ստվերային զբաղվածության մակարդակը կազմում է շուրջ 20 տոկոս (չհաշված գյուղացիական տնտեսությունները):

Լրահոս
0