00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան նոր եթերաշրջան է սկսում

© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
Международный пресс-центр Sputnik-Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանը նոր եթերաշրջանում ունկնդրին կներկայանա նոր ձևաչափով, եթերում կլինեն նոր մեկնաբաններ, նոր հեղինակային ծրագրեր, կներկայացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող ամենահետաքրքիր իրադարձություններն ու պատմությունները

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik.  Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը դեկտեմբերի 1-ից գործարկում է Sputnik-ի հայերեն ռադիոհեռարձակում` նորացված ձևաչափով։ Ռադիո Sputnik Հայաստանը կարելի է լսել նախկին FM 106.0 հաճախականությամբ, ռուսերեն և հայերեն տարբերակները` պորտալում, ինչպես նաև 24-ժամյա ռեժիմով Sputniknews հատուկ բջջային հավելվածի միջոցով` iOS  և Android համակարգերով։

Sputnik Արմենիա ռադիոկայանը նոր եթերաշրջանում ունկնդրին կներկայացնի ոչ միայն օպերատիվ տեղեկատվական-վերլուծական հաղորդաշար, այլև հեղինակային ծրագրեր`  Հայաստանի, ինչպես նաև մերձավոր ու հեռավոր արտասահմանի երկրների հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի վերաբերյալ։

Նոր եթերաշրջանի հեղինակային ծրագրերից են`

— Արամ Չախոյանի «Տետ–ա–տետ» ծրագիրը, որը երկխոսություն է ստուդիայում գտնվող հյուրի հետ հասարակական ամենաարդիական և քննարկվող թեմաներով, ինչպես նաև նրա հեղինակային «Ուրիշ նորություններ» ծրագիրը` Հայաստանի և աշխարհի նորությունների առաջին տասնյակում չհայտնված իրադարձությունների մասին։

–    Արման Վանեսքեհյանի «Իրականում» վերլուծական ծրագիրը, որը եթեր է դուրս գալու ամեն օր։ Ծրագրում հեղինակը ներկայացնում է ընթացիկ արտաքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը` դրանք շաղկապելով Կովկասի տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի իրողությունների հետ։  

— Կարեն Ավետիսյանի «Հայաստանի գանձեր» մշակութային ծրագիրը, որը կառուցված է որպես հաղորդաշար` Հայաստանի պատմության ու հայկական մշակույթի կարևորագույն իրադարձությունների և նշանավոր մարդկանց մասին, ինչպես նաև «ԱրտԲոքս» ծրագիրը, որն ամենշաբաթյա զրույց է ստուդիայում գտնվող հյուրի հետ` արվեստի ու մշակույթի թեմաներով։

– Ամալյա Պապյանի «Կաղապարից դուրս» տեղեկատվական նախագիծը, որտեղ կներկայացվեն սոցիալական նշանակություն ունեցող պատմություններ և հայ հասարակությանը վերաբերող իրադարձություններ։


«Մենք նոր ծրագրերով հագեցած եթեր ենք սկսում, որպեսզի ինտերակտիվ շփում ապահովենք լսարանի հետ` ներկայացնելով երկրի ներսում և նրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատկերը։ Փոփոխված ձևաչափը և տեսլականը մեզ հնարավորություն կտան արժանի տեղ զբաղեցնել Հայաստանի առաջատար ռադիոկայանների շարքում», – նշեց Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։


Sputnik Արմենիա ռադիոկայանի նոր եթերում ունկնդիրը հնարավորություն կունենա ուղիղ եթերում հարցեր ուղղել հաղորդավարներին և ստուդիայում գտնվող հյուրերին։ Sputnik Արմենիա ռադիոյի ունկնդիրները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ ուղիղ եթերի ժամանակ զանգահարելով ստուդիա կամ մեկնաբանություններ թողնելով Sputnik Armenia–ի facebook և twitter սոցիալական ցանցերի էջերում։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0