00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկ, թե՞ էժան. Ամանորի համեղ գույները

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ համաշխարհային ճգնաժամից և Հայաստանի բարդ տնտեսական իրավիճակից, երկրի բնակչությունը ձգտում է ճոխ նշել ամենահեքիաթային տոնը, շատ հյուր ընդունել` իր պատիվը բարձր պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Օրացույցն ազդարարեց ձմռան առաջին օրը։ Մինչև Նոր տարի քիչ ժամանակ է մնացել, Հայաստանի խանութներում արդեն կարելի է գտնել Ամանորի հուշանվերներ, աչք շոյող այլ իրեր` զարդարված Ամանորի և Սուրբ ծնունդի խորհրդանիշներով։

Անկախ համաշխարհային ճգնաժամից և Հայաստանի բարդ տնտեսական իրավիճակից, երկրի բնակչությունը ձգտում է ճոխ նշել հեքիաթային այդ տոնը, շատ հյուր ընդունել` իր պատիվը բարձր պահելու համար։

Հաճախ ճոխության հետևից ընկնելը ստիպում է շարքային քաղաքացիներին պարտքի տակ ընկնել ու նույնիսկ վարկ վերցնել, որպեսզի «պատվաբեր» սեղան ունենան։ Շատերը մտածում են. «Եթե հարևանը ճոխ սեղան ունի, ես չեմ կարող հետ մնալ»։ Եվ կարևոր չէ, որ Նոր տարվա համար գնած արքայախնձորը կարող է տոների ողջ ընթացքում այդպես էլ մնալ սեղանին։

Փորձագետները քաղաքացիներին կոչ են անում ավելի զուսպ կազմակերպել Ամանորի խնջույքը` չընկնելով «նորաձևության» հետևից, որպեսզի ստիպված չլինեն թափել փչացած մթերքը և խուսափեն գերսնվելուց։

© Sputnik / Асатур ЕсаянцՉրեր
Сухофрукты - Sputnik Արմենիա
Չրեր


«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս ռացիոնալ և արդյունավետ ծախսել գումարը, քանի որ սննդի կեսը հետո թափվում է։ Ցանկացած տանտիրուհի պետք է հստակ իմանա, թե որքան հյուր է ընդունելու։ Չի կարելի երկու օրից ավել պահել ձուկը, տոլման կամ էլ մսից պատրաստված կերակուրը։ Իսկ մարդիկ ամեն ինչ խցկում են սառնարանի մեջ և ուտում մի քանի օր շարունակ», – Sputnik Արմենիա պորտալին ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։

Նա նշեց, որ, որպես կանոն, նախատոնական առևտուրը միշտ եռակի մեծ ծավալ է ունենում մյուս ամիսներինի համեմատ։


«Սակայն մարդ չի կարող ուտել սովորականից երեք անգամ ավելի։ Առաջին հերթին անհրաժեշտ է մտածել սեփական անձի և երեխաների մասին։ Երեխային երեք օր սառնարանում մնացած սնունդ տալը անմիջական վտանգ է սպառնում նրա առողջությանը։ Բացի այդ, ինչի՞ համար են մեր նախնիները մտածել պահքն ու բեռնաթափման օրերը։ Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը։ Շատակերությունը մեր ժողովրդին հարիր չէ», – ավելացրեց Պողոսյանը։


Փորձագետները դժվարանում են Ամանորին նախորդող ավանդական գնաճի վերաբերյալ կանխատեսումներ անել, սակայն գիտեն, թե որ սննդամթերքի գինն է այդ ընթացքում կտրուկ բարձրանում։

© Sputnik / Asatur YesayantsԲանջարեղեն և կանաչի
Овощи и зелень - Sputnik Արմենիա
Բանջարեղեն և կանաչի


«Ավանդաբար դեկտեմբերի կեսերին բարձրանում է մսի, մրգերի, բանջարեղենի և ձվի գինը։ Մի խոսքով, թանկանում է այն ամենը, ինչը զարդարում է Ամանորի սեղանը», – պարզաբանեց Պողոսյանը։

Նա ավելացրեց, որ թանկացումները կտարածվեն նաև հուշանվերների և նվերների գնի վրա։

Պատասխանելով այն հարցին, թե վերջին ամիսներին հայկական շուկայում շոկոլադի, որոշ ոգելից խմիչքների գներն ինչու են նվազել, Պողոսյանը նշեց, որ սա մարքեթոլոգների մշակած լավ քայլ է։

«Նրանք ճիշտ են վարվում։ Դա կոչվում է կանխատեսում և գրագետ մարքեթինգային մոտեցում։ Այդպես արտադրողը գրավում է պոտենցիալ սպառողի ուշադրությունը», – ասաց փորձագետը։

Այդ դեպքում վտանգ կա, որ հաճախորդը կարող է ժամկետանց ապրանք գնել։

© Sputnik / Асатур ЕсаянцՄսավաճառի տաղավար
Мясной пассаж  - Sputnik Արմենիա
Մսավաճառի տաղավար


Sputnik Արմենիա պորտալը որոշել է շրջել Երևանի շուկաներով և հասկանալ, թե ինչպիսին է առևտրի վիճակն այսօրվա դրությամբ։

«Առևտուր չկա, մարդիկ հազվադեպ են խանութ մտնում։ Շատերը  հնարավորություն չունեն միս գնել, նրանք անցնում են մեր սեղանիկների կողքով` երազելով գոնե մեկ կտոր ձեռք բերել», – ասաց մսավաճառ Սուրենն`ավելացնելով, որ «գործը լավ է գնում միայն տոնից տոն»։

© Sputnik / Asatur YesayantsՉամիչ, ընկույզ, պիստակ
Орешки, фисташки, изюм, индийский орех, грецкий орех, фундук - Sputnik Արմենիա
Չամիչ, ընկույզ, պիստակ


Հայկական չրերն ու ընկույզի տեսականին միշտ իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայկական սեղանին, սակայն դրանք ամենևին էլ մատչելի ապրանք չեն։ Երևանի կենտրոնական շուկաներից մեկում չիր ու քաղցրավենիք վաճառող Գոհարը նշեց, որ ինքն առաջարկում է սեփական արտադրության մթերք, սակայն բողոքում է, որ գնորդ չկա։ «Ողջ հույսս Ամանորի տոներն են», – ասաց նա։

© Sputnik / Асатур ЕсаянцՀայկական անուշեղեն
Сладкий суджух и сухофрукты - Sputnik Արմենիա
Հայկական անուշեղեն


Անցորդների շրջանում դեռ քչերն են նախապատրաստվում  Նոր տարվան։ Ոմանք հասցրել են ընկույզ գնել, ոմանք էլ աշխատավարձին են սպասում։ Չէ՞ որ հիմնականում մեծամասնությունը բոլոր անհրաժեշտ ապրանքը գնում է դեկտեմբերի 31-ին մոտ։

Բոլորը տոն են ուզում, սպասում են համեղ և հարուստ սեղանի, հյուրերի, ուրախության։ Անկախ ֆինանսական դժվարություններից, show must go on։

© Sputnik / Asatur YesayantsՆուռ
Гранат - Sputnik Արմենիա
Նուռ

 

Լրահոս
0