00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին. Թուրքիան մեծ սխալ գործեց

Բաժանորդագրվել

Փարիզում կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անկարան մեծ սխալ է գործել, երբ խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը, և Ռուսաստանի համար բոլորովին էլ կարևոր չէ, որ այդ որոշումը Թուրքիայի նախագահը չի կայացրել։
Նշանակություն ունի միայն այն, որ «այդ հանցավոր գործողության» հետևանքով մահացել է երկու մարդ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Թուրքական կողմն ասում է, որ այդ որոշումը Թուրքիայի նախագահը չի կայացրել, այլ ուրիշ մարդիկ։ Մեզ համար առանձնապես նշանակություն չունի, կարևոր է այն, որ հանցավոր գործողության հետևանքով մահացել են մեր երկու զինծառայողները»,- հայտարարել է երկրի նախագահը։

Վլադիմիր Պուտինն ասել է նաև, որ Ռուսաստանը լրացուցիչ տեղեկություն է ստացել, որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող հանքերից նավթն արդյունաբերական մասշտաբներով առաքվում է Թուրքիա։ Իսկ Ռուսաստանը հիմքեր ունի ենթադրելու, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանվել է, որպեսզի Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» խմբավորումը նավթն անարգել տեղափոխի Թուրքիա։

Նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն խոցել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը, որը մասնակցում էր Սիրիայում գործող ահաբեկիչների դեմ ուղղված գործողություններին։ Օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսը կարողացել էր փրկվել։ Անկարան պնդում է, որ Սու-24-ը խախտել է իր օդային տարածքը։ ՌԴ ՊՆ-ն կտրականապես հերքում է այդ փաստը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

Լրահոս
0