Ստամբուլի մետրոյում պայթյուն է որոտացել

© Mimi-GalleryВзрыв
Взрыв - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ստամբուլի մետրոյի «Բայրամփաշա» կայարանի գետնանցումում պայթյուն է որոտացել, հայտնում է NTV-ն։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ մեքենաները։ Haberturk հեռուստաընկերության տվյալով` մեկ մարդ մահացել է, մեկն էլ` վիրավորվել։

Գնացքների երթևեկը դադարեցվել է։ Պայթյունի պատճառն առայժմ պարզ չէ։ Նախնական տվյալով` պայթյունը կարող էր տեղի ունենալ տրանսֆորմատորային խցիկում։

Լրահոս
0