«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի երթը

© Sputnik / David Galstyan / Шествие оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване
Шествие оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ քայլում են Թումանյան փողոցով և վանկարկում «Մենք ենք տերը մեր երկրի»

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի- Sputnik. «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը, որը մեկնարկել է Ազատության հրապարակում, վերածվել է երթի։
Ավելի վաղ հրապարակում ելույթ են ունեցել ընդդիմադիր շարժման առաջնորդները` Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։

Սեֆիլյանն իշխանափոխության և քաղաքացիական անհնազանդության կոչ է արել։ Ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են վրաններ տեղադրել հրապարակում, թեև նրանք համապատասխան թույլտվություն չունեն։

Ոստիկանությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Ցույցից առաջ նրանք ստուգել են մեծ պայուսակներ ունեցող մարդկանց։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանի համաձայն` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին։ Հայաստանի ԱԺ պատգամավորներն ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին կողմ էին քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը փաստացի նախատեսում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։

Լրահոս
0