00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞ր կորավ «ամերիկյան երազանքը»

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցамериканский флаг, посольство США
американский флаг, посольство США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է` ամերիկացիներից շատերը համարում են, որ «ամերիկյան երազանք» հասկացությունը մեռել է

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի- Sputnik. The Washington Post թերթը The Fusion poll գործակալության հետ հետազոտություն է անցկացրել, և պարզվել է, որ 2000-ականների սերնդի ներկայացուցիչները սկսել են հոռետեսորեն վերաբերվել «ամերիկյան երազանք» գաղափարին։

Հարցախույզի ժամանակ 18-34 տարեկան մասնակիցներին հարցրել են, թե ինչ է «ամերիկյան երազանքը»։ Այդ նույն հարցը տարիներ առաջ` 1986թ.-ին, տրվել էր հասարակ քաղաքացիներին, և ահա 30 տարի անց համեմատականներ են անցկացվել։ Երեք տասնամյակի ընթացքում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ազգային գաղափարը մեռած են համարում, նրանց թիվը 12 տոկոսից հասել է 29-ի, ընդ որում առավելագույն աճ է նկատվել սպիտակամորթ բնակչության շրջանում (10 տոկոսի փոխարեն` 29 տոկոս), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսպես է մտածում բարձրագույն դպրոց չհաճախած յուրաքանչյուր երրորդ երիտասարդը, տարիներ առաջ անցկացված հարցման ժամանակ «երազանքի» գաղափարը չկայացած էր համարել յուրաքանչյուր հինգերորդը։ Ընդ որում, որքան բարձր է կրթության մակարդակը, այնքան շատ է հիասթափվածների թիվը։

Ազգային գաղափարի կողմնակիցների թիվը կրճատվել է, 1986թ.-ի 16 տոկոսի փոխարեն այժմ 32 տոկոսն է հավատում այդ գաղափարին։

Բացի այդ, փոխվել են «ամերիկյան երազանքի» առաջնահերթությունները. եթե 30 տարի առաջ քաղաքացիների 80 տոկոսը համարում էր, որ ամերիկյան երազանք ասելով` պետք է հասկանալ «սեփական ուղու ընտրության ազատությունը», 76 տոկոսը վստահեցնում էր, որ երազում է բնակարանի մասին, իսկ 73 տոկոսն ուզում էր երեխաներին քոլեջ ուղարկել, ապա այսօր 68 տոկոսը երազում է սեփական գործի մասին, 67 տոկոսը` երեխաներին քոլեջ ուղարկելու մասին, իսկ 65 տոկոսը` սեփական կրթության մասին։ «Ազատություն» բառն այլևս առաջին հորիզոնականներում չէ։

Այնուամենայնիվ, «ամերիկյան երազանքի» առանցքային տարրը` հարստանալու ձգտումը, կորցրել է նշանակությունը։ Այդպես է կարծում երիտասարդության 29 տոկոսը, իսկ 30 տարի առաջ նրանց թիվը 40 տոկոս էր կազմում։

Հետազոտության հեղինակների կարծիքով` նման արդյունքները կապված են 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հետ, որի պատճառով մեր օրերում 20-ամյա երիտասարդի համար նույնքան բարդ է ԱՄՆ-ում աշխատանք գտնելը, որքան 80-ականների կեսերին։

Լրահոս
0