00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքը

© AP/Emrah GurelТурция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Forbes–ի վերլուծաբան Քենեթ Ռապոզան կարծում է, որ ամենամեծ հարվածը կկրի Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի- Sputnik. Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Թուրքիայի տնտեսության վրա, գրում է Forbes-ի վերլուծաբան Քենեթ Ռապոզան` վկայաբերելով Barclays Capital ընկերության վերլուծաբան Դենիել Հյուիթին։
Ռապոզան նշում է, որ պատժամիջոցները բացասական կանդրադառնան երկու երկրի տնտեսությունների վրա, սակայն Թուրքիայի համար շատ ավելի վատ կլինի։

«Ռուսաստանի հետ ունեցած առևտրից ստացված եկամուտը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Ռուսաստան արտահանված ապրանքների ծավալը, որը 2008-2014թթ.-ին արտահանման ընդհանուր ծավալի 4-5 տոկոսն է կազմել, 2015թ.-ի հոկտեմբերի դրությամբ 12 ամսվա կտրվածքով նվազել է մինչև 2,7 տոկոս (4 միլիարդ դոլար)»,- գրում է վերլուծաբանը։

Ռապոզայի կարծիքով` ամենամեծ հարվածը կկրի զբոսաշրջությունը, քանի որ երկու երկրի միջև առևտուրը հազիվ թե ամբողջությամբ վերանա, և թուրք փորձագետներն ի վերջո կկարողանան այլընտրանքային շուկաներ գտնել, իսկ ռուս զբոսաշրջիկները կարող են այլ վայրեր ընտրել հանգստի համար, ուստի այդ ոլորտն ամենաշատը կտուժի։

«Ռուսաստացիները Թուրքիա չեն մեկնի»,- գրում է Հյուիթը և նշում, որ ռուս զբոսաշրջիկները 2014թ.-ին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 12 տոկոսն են կազմել։

Ռապոզան հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նաև էներգետիկ կապեր ունեն, իսկ քաղաքական ճգնաժամը կանդրադառնա «Գազպրոմի» և Botas Petroleum-ի միջև խողովակաշարի կառուցման գործարքին (ԶԼՄ-ները գրել էին, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կարող է դադարեցվել)։

Ռապոզայի խոսքով` ոչ պակաս կարևոր է այն, որ թուրքական շինարարական ընկերությունները մեծ կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Արտասահմանյան շինարարական գործարքների շուրջ 20 տոկոսը կապված է Ռուսաստանի հետ։ Կապալառուների թուրքական ասոցիացիայի համաձայն, թուրքական շինարարական ընկերությունները 1988թ.-ից ի վեր Ռուսաստանում 60 մլրդ դոլարի նախագծեր են իրականացրել։ Ռուսական նախագծերից ստացված եկամուտն անցած տարի 4 մլրդ դոլար է կազմել։

Սակայն հասկանալի չէ` այդ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ։ Ինչ-որ մեկը կարող է պնդել, որ եթե ռուսական ինժեներային և շինարարական ընկերությունները նույն աշխատանքն են կատարում, ապա ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի թուրքերի նկատմամբ և, շուկայից դուրս բերելով նրանց, ճանապարհ կբացի տեղական ընկերությունների համար։ Սակայն ռուսական շինարարությունում կարող է անկում գրանցվել, եթե թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեն, կարծում է վերլուծաբանը։

Միաժամանակ Ռապոզան նշում է, որ պատժամիջոցները որոշակի վնաս կհասցնեն նաև Ռուսաստանին։

Լրահոս
0