00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ITU հաշվետվությունը Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ. փորձագետների կարծիքը

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել էր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Վերջին տարիներին այդ բնագավառը Հայաստանում ապահովում է տարեկան 20-25% աճ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցական  ոլորտում ստանդարտացման ոլորտի ամենահեղինակային կազմակերպություններից մեկը` Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Էլեկտրոնային միության չափման» 2015 թվականի հաշվետվությունը, որի համաձայն` Հայաստանը աշխարհում 76-րդ տեղն է զբաղեցրել հեռահաղորդակցության զարգացման առումով։

ITU տվյալներով` 2010 թվականին Հայաստանը գտնվել է 78-րդ տեղում։ Ընդ որում` առաջին տեղում էր հայտնվել այդ ոլորտում իսկապես առաջատար Հարավային Կորեան։

Տվյալ հաշվետվության համաձայն` Հայաստանը տեխնոլոգիաների հասանելիության առումով գտնվում է 76-րդ տեղում,դրանց  օգտագործման առումով` 88-րդ, իսկ ՏՏ մասնագետների գիտելիքների առումով այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել` 56 տեղ, Հայաստանը ֆիքսված ինտերնետի հասանելիության առումով 84-րդ տեղում է, իսկ բջջային ինտերնետի ցուցանիշով մեր երկիրը 73-րդ տեղում է։ Sputnik Արմենիա պորտալը փորձել է իմանալ մասնագետների կարծիքն այս վարկանիշի վերաբերյալ։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ինտերնետի ներթափանցման առումով, այսինքն` ցանցի օգտատերերի թվաքանակով, միջին արագությամբ և համակարգիչների քանակով Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվով միջին ցուցանիշներ ունի։


«Հայաստանն այստեղ ներկայացված է պաշտոնական թվերի հիման վրա, որը ներկայացրել է կառավարությունը։ Եվ ցածր ցուցանիշների առումով զգալի դեր է խաղացել բնակչության աղքատությունը։ Երբ բնակչության մեկ երրորդը գտնվում է աղքատության շեմից ներքև, ցանկացած ինտերնետ ծառայություն թանկ է լինում», – ավելացրեց փորձագետը։


Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության տնօրեն  (UITE) Կարեն Վարդանյանը բացարձակ համաձայն չէ հանրապետության ՏՏ ոլորտի նման գնահատականի հետ` կարծելով, որ միջազգային ուսումնասիրություններում և գնահատականներում գերակշռող են քաղաքական գնահատականները։ Փորձագետի խոսքով` իրականում Հայաստանում ինտերնետի և կապի որակը բարձր մակարդակի վրա է։


«Ես չեմ կարող ասել, թե որ տեղում կլիներ Հայաստանն այլ երկրների շարքում, սակայն այն, որ մեր ոլորտն առանց խաթարումների է աշխատում, ակնհայտ է։ Հայաստանում գործում են հայտնի ընկերություններ, որոնք առաջատար են նորարար տեխնոլոգիաների և սեփական արտադրության IPTV  կիրառման հարցում, որը բացարձակ չի զիջում միջազգայինին», – ավելացրեց Վարդանյանը։


Նա կարծում է, որ  Հայաստանում տեխնիկական տեսանկյունից ոչ մի խնդիր չկա, այդ իսկ պատճառով 76-րդ տեղը հիմնավորված չէ։ Վարդանյանը նաև զարմացած է ՏՏ վարպետության ցուցանիշներից` նշելով, որ այդ գնահատականը համապատասխանում է հասարակ օգտատերերի գիտելիքների մակարդակին։

Բջջային կապի նվազագույն ծառայությունների հասանելիության առումով Հայաստանը 98-րդ տեղում է, և այդ ցուցանիշը նույնպես դուր չի տալիս փորձագետին։ «Անհրաժեշտ է համապատասխան մարմիններին, օրինակ, տրանսպորտի և կապի նախարարությանը զբաղվել այդ հարցով և պարզել, թե ինչու այդ գնահատականը չի համապատասխանում իրական իրավիճակին։ Հայաստանում պրոֆեսիոնալ փորձագետներ կան, ովքեր նույնպես կարող են ներգրավվել ոլորտի գործունեության գնահատման գործընթացում։ Մեր երկրում հեռահաղորդակցության վիճակը շահավետորեն տարբերվում է մյուս երկրների ֆոնին», – պարզաբանեց նա։

2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել էր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Վերջին տարիներին այդ բնագավառը Հայաստանում ապահովում է տարեկան 20-25% աճ, երկրի ՀՆԱ–ում ՏՏ–ի մասնաբաժինը 3.7 տոկոս է կազմում։ Ներկա պահին երկրում գործում է շուրջ 500 տեղեկատվական ընկերություն, մոտ 160-ը` արտասահմանյան կապիտալով։ «Ինտերնետ հանրություն» կազմակերպության տվյալներով` Երևանի բնակչության 61 տոկոսը և մարզերի 56 տոկոսը օգտվում է լայնաշերտ ինտերնետից։


Լրահոս
0