00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Ծիածանը սրտեր է գերում

© Sputnik / Асатур ЕсаянцДетско-юношеская вокально-эстрадная студия "Циацан" (Радуга) добилась очередной победы в рамках международного фестиваля в грузинском городе Батуми
Детско-юношеская вокально-эстрадная студия Циацан (Радуга) добилась очередной победы в рамках международного фестиваля в грузинском городе Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խմբի անդամները կատարել են «Խոնարհում» երգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակ շապիկով աղջիկը կատարելագործում է իր «պա»–ն, ոմանք կախվում են մարզաձողից, երկու երեխա բարձրանում է շվեդական պատի վրայով, մյուսները խաղում են միայն իրենց հասկանալի մի խաղ։ Քիչ հեռու փորձ է անում փոքրերի խումբը` աջ ու ձախ թեքումները բացահայտում են ոչ միայն նրանց բնավորությունը, այլև ճկունությունը։

Գրեթե նույն տարիքի շուրջ 80 երեխա հերթով փոխում է միմյանց։ Դեռ մենակ են փորձ անում, կամաց–կամաց մոտենում են տարիքով ավելի մեծերը։ Փոքրերին և մեծերին միավորում է ոչ միայն սերը դեպի պարն ու երաժշտությունը, այլև բոլորին համախմբող «Ծիածան» անունը. սա մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիա է։

© Sputnik / Асатур Есаянц«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան հերթական մրցանակին է արժանացել Բաթումի քաղաքում
Детско-юношеская вокально-эстрадная студия Циацан (Радуга) добилась очередной победы в рамках международного фестиваля в грузинском городе Батуми - Sputnik Արմենիա
«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան հերթական մրցանակին է արժանացել Բաթումի քաղաքում


Ահա և հերթական խումբը մոտեցավ` 11 երեխա, ամենափոքրը 7 տարեկան է, իսկ ամենամեծը` 15։ Միջանցքում հավաքվել են ծնողները։ Ոմանք տեսախցիկով նկարահանում են, ոմանք էլ պարզապես կանգնած են մի կողմում, մերթընդմերթ հայացք են նետում դեպի որդին կամ դուստրը։ Չէ՞ որ հենց իրենց երեխաներն են «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում առաջին տեղը զբաղեցրել և մրցանակի արժանացել լավագույն վոկալի համար։ Փառատոնն անցկացվել է Բաթումի քաղաքում նոյեմբերի 20-26-ը։ Խմբի անդամները կատարել են «Խոնարհում» երգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Վերջերս ստուդիան նաև
արժանացել էր «ոսկի» անվանակարգում «International Quality Crown Award» մրցանակի։

«Երբ մեր դրոշը ծածանվեց Վրաստանում, ես հասկացա, որ մենք մեր երկրի արժանի զավակն ենք», – հաղթանակն այսպես էր ընկալել խմբի անդամ Ալեքսանդրան։

Միանգամից երևում է խմբի միասնական ոգին, որն ամեն անգամ օգնում է նրանց  հաղթել տարբեր մրցույթներում։ Տարիքով մեծերը հոգ են տանում փոքրերի մասին, իսկ նրանք էլ փորձում են նմանվել մեծերին։

© Sputnik / Асатур Есаянц«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան
В студии Циацан (Радуга) дети обучаются вокалу и танцам - Sputnik Արմենիա
«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան


«Դժվար է լինում, երբեմն մենք բաց ենք թողնում դպրոցի դասերը, հետ ենք մնում։ Սակայն լավ է, որ ուսուցիչները մեզ աջակցում և օգնում են` լրացուցիչ բացատրելով բաց թողած դասերը», – ասում է «Ծիածանի» յոթ տարեկան մասնակից Հովհաննեսը։


Երեխաների թիմային ոգին վարակում է նաև ծնողներին։ Մինչ երեխաները պարապում են, մայրիկները, միջանցքում հավաքված, զրուցում են տարբեր թեմաների շուրջ։

«Մենք պատահական ենք մեր երեխային այդ ստուդիան բերել։ Կարծում էինք, որ դա երեխայի համար ընդամենը զբաղմունք կլինի` չմտածելով, որ մեր երեխան և՛ լավ լսողություն ունի, և՛ լավ պլաստիկա», – պատմում է մայրիկներից մեկը։

«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան 2010 թվականին հիմնադրել է Ռուզաննա Ջամբազյանը։ Այս տարիների ընթացքում ստուդիան եղել է աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի համար պատվավոր տեղեր բերել միջազգային մրցույթներում։

«Այս տարի մեր երեխաները Իտալիայում ոսկե մեդալի արժանացան և առաջին տեղը գրավեցին Բաթումիում», – պատմում է ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը` նշելով, որ սա արժանի հաղթանակ էր, քանի որ ի տարբերություն մյուս թիմերի` մեր երեխաները միաժամանակ երգում ու պարում էին։

© Sputnik / Асатур Есаянц«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան
Подопечные детско-юношеской вокально-эстрадной студии Циацан  - Sputnik Արմենիա
«Ծիածան» մանկապատանեկան վոկալ–էստրադային ստուդիան


«Ժամանակը բազմակողմանի տաղանդներ է պահանջում։ Հնարավոր չէ միայն երգել կամ պարել։ Անհրաժեշտ է համատեղել արվեստի այդ երկու ձևերը, շոու բեմադրել, գեղեցիկ և վառ համարներ ստեղծել», – ավելացրեց Ռուզաննան։


Հերթական հաղթանակը ետևում է, իսկ այս երեխաների դեմքերից դեռ չեն անցել ժպիտը, հիացմունքն ու ակնածանքը հրաշքի նկատմամբ։ Փորձերն ավարտվեցին, բոլորը պատրաստվում են տուն գնալ։ Իսկ վաղը նոր օր կլինի, ևս մեկ փորձ ու ևս մեկ հաղթանակ։

Լրահոս
0