Փակ են Հայաստանի որոշ ճանապարհներ և Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցЗимняя дорога
Зимняя дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի —Sputnik. Հայաստանի տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:


«Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունիև, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին առկա է բուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա —Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Լրահոս
0