Հայաստանում փրկարարները մոտ 70 ավտոմեքենա են դուրս բերել «ձյան գերությունից»

© Sputnik / Артур Гутман / Անցնել մեդիապահոցСнегопад в Новосибирской области парализовал движение на трассах
Снегопад в Новосибирской области парализовал движение на трассах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում դեկտեմբերի 3-ին և 4-ին փրկարարները ձյան մեջ արգելափակված մոտ 70 ավտոմեքենա են դուրս բերել, այդ թվում` շտապօգնության մեկ մեքենա, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 3-ին և 4-ին փրկարարները ձյան մեջ արգելափակված մոտ 70 ավտոմեքենա են դուրս բերել, այդ թվում` շտապօգնության մեկ մեքենա, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մասնավորապես, ամենամեծ քանակությամբ մեքենաներ արգելափակվել են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, որտեղ հրշեջ-փրկարարները ձնակույտերից դուրս են բերել 28 ավտոմեքենա`39 ուղևորով։

Արգելափակումից դուրս է բերվել նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում։ Նույն վայրից փրկարարները «ձյան գերությունից» դուրս են բերել 25 ավտոմեքենա` 32 ուղևորով:

Зимняя дорога - Sputnik Արմենիա
Փակ են Հայաստանի որոշ ճանապարհներ և Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը
Փրկարարների օգնությամբ ձնակույտերից մեքենաներ են դուրս բերվել նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Մադինա գյուղի մոտակայքում, Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Կանյաշիր գյուղի մոտակայքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի` Պարույր Սևակ-Զանգակատուն հատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին։

Լրահոս
0