00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատության հանրահավաքը կամ հանդիպման վայրը փոխել չի կարելի

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиционных движений "Нет" и "Новая Армения"
Митинг оппозиционных движений Нет и Новая Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած ցուրտ եղանակին՝ մարդիկ կրկին հավաքվել էին Ազատության հրապարակում, որպեսզի լսեն ընդդիմության առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի- Sputnik. «Հնչեղ» ընդդիմությունը՝ թմբուկներով և կարգախոսներով, նախօրեին անցավ Երևանի կենտրոնով:

Երթին մասնակցեցին «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը և «Ոչ» շարժումը։ Բայց դրանից առաջ Ազատության հրապարակում սովորականի նման հնչեցին իշխանափոխության, դեկտեմբերի 6–ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին «ոչ» քվեարկելու կոչեր։

Ցուրտ էր։ Երևանում տեղացած առատ ձյունը հանկարծակիի բերեց «Ոչ» շարժմանը։ Դեկտեմբերի 1–ին նույն ճակատագրին արժանացավ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման հանրահավաքը, բայց արդեն անձրևի պայմաններում։

Ընդդիմության առաջնորդները ելույթ էին ունենում, առաջին շարքում կանգնածները կրկնում էին նրանց կարգախոսները, մյուսները` ուշադիր լսում հռետորներին։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը
Митинг оппозиционных движений Нет и Новая Армения - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը


Մաշված և խունացած բաճկոնով ծերունին քթի տակ ինչ–որ բան էր խոսում, բայց հավանաբար ոչ հանրահավաքի մասին, որովհետև կողքին կանգնած կինը դիմեց նրան. «Լավ մարդ ես երևում, բայց լռիր։ Թող լսեմ»։ Բայց ծերունին մտքերով այլ  տեղում էր և ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին։

Քիչ հեռու կանգնած էին մի խումբ պատանիներ, որոնք ակտիվ արևածաղիկ էին չրթում։ Ինչ–որ մեկը ծխում էր, մյուսներն ակտիվ վիճում էին։

Ցույցի հոգեբանությունն այսպիսին է. առջևում ամենաակտիվներն են, վերջում` պարզապես նայողները։ Բեմից մի քիչ այն կողմ ճանապարհը մաքրված էր, ցուցարարների մի մասը կանգնած էր այնտեղ` ոտքերը չթրջելու համար։


«Լավ մրսել եմ։ Երևի այս անգամ երթ չանենք»,– ասաց տղամարդը` ցատկոտելով տեղում։


Նրա զրուցակիցը միայն գլխով արեց` բարձրացնելով բաճկոնի օձիքը և փորձելով տաքացնել ականջները։

Հանրահավաքի ընթացքում կարգուկանոն ապահովող երկու ոստիկանները քննարկում էին, թե ձյունն ինչպես է իջնում էլեկտրական լարերի վրա` գուշակելով` կընկնի՞, թե՞ ոչ։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը
Митинг оппозиционных движений Нет и Новая Армения - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը


Երթը սկսվեց, շարասյունը գլխավորում էին թմբուկներով և «Ոչ» գրությամբ մեծ պաստառով երիտասարդները։ Երթի հիմնական կարգախոսներն էին «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին», «Սերժ, հեռացի՛ր»։

Ցուցարարները կոչ էին անում ժողովրդին միանալ իրենց, բայց ապարդյուն, և հրապարակ վերադարձան ավելի քիչ մարդիկ։ Շատերը «միացան»` սոսկ գլուխները հանելով տների և գրասենյակների պատուհաններից։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը
Митинг оппозиционных движений Нет и Новая Армения - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ» շարժման հանրահավաքը


Հանրահավաքն անցավ հանգիստ և կազմակերպված, երթն ուղեկցում էր ոստիկանությունը, ոչ մի բախում նրանց միջև` ի տարբերություն նախորդ անգամի, տեղի չունեցավ։

Երթից հետո «Հայ ազգային կոնգրես» դաշինք խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ «Ոչ»–ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա  Ազատության հրապարակում հանրաքվեի հաջորդ օրը` դեկտեմբերի 7–ին։

© Sputnik / Асатур ЕсаянцԼևոն Զուրաբյան
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյան


Երբ նա իջնում էր բեմից, հենակներով տարեց մարդը հարցրեց. «Իսկ վաղն ի՞նչ է լինելու», բայց Զուրաբյանն արդեն կարծես թե չլսեց։

Իսկ ահա «Նոր Հայաստան» շարժման առաջնորդները հաստատեցին, որ հանդիպման վայրը փոխել չի կարելի։ Դեկտեմբերի 4–ին տեղի կունենա հաջորդ հանրահավաքը, իսկ դեկտեմբերի 5–ին կհավաքվեն միայն երթ անցկացնելու համար։

«Դեկտեմբերի 6–ին` ժամը 20։00–ին, կփակվեն քվեատուփերը, և ԿԸՀ–ն կսկսի ձայների հաշվարկը։ Մենք կհավաքվենք այստեղ և կհետևենք հաշվարկին Ազատության հրապարակից։ Այդ օրը բոլորը պետք է այստեղ լինեն, որոշվելու է մեր ապագան»,– ասաց «Նոր Հայաստանի» առաջնորդների մեկը` Ժիրայր Սեֆիլյանը։

© Sputnik / Asatur YesayantsԺիրայր Սեֆիլյան
Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Ժիրայր Սեֆիլյան


Հենակներով ծերունին լայն ժպտաց։

Լրահոս
0