20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի դիվերսիոն փորձը ետ մղելիս

© Photo : press office of the MoD of RA / армия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 4-ին հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ բանակի զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի– Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը,

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդվում է, Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Լրահոս
0