00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Հայաստանը կշարունակի բանակցությունները համանախագահների առաջարկությունների հիման վրա

© Sputnik / Асатур Есаянц Эдуард Налбандян, министр иностранных дел Армении
Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել ԼՂՀ հակամարտության բանակցությունները՝ համանախագահ երկրների նախագահների առաջարկությունների հիման վրա։ Այս մասին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել ԼՂՀ հակամարտության բանակցությունները՝ համանախագահ երկրների նախագահների առաջարկությունների հիման վրա։ Այս մասին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբ անդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Բաքվի պատրանքները


Նալբանդյանը նշել է, որ խաղաղությանը մարտահրավերներ են նետում նրանք, ովքեր մերժում են ընդունել համընդհանուր նորմերն ու սկզբունքները: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բաքուն շարունակում է անտեսել, որ հենց այս իրավունքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը:

«Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, ընկած է համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմքում»,- ընդգծել է նախարարը։

Ըստ ԱԳ նախարարի` համանախագահների առաջարկներին բացահայտ հակադրվելը միակ ճանապարհը չէ, որով Ադրբեջանը փորձում է խարխլել խաղաղ գործընթացը: Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Շարունակվում են սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանի երկայնքով:


«Բաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի: Ադրբեջանը միտումնավոր կիրառում է ծանր հրետանի և գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով մեծ կորուստներ կան: Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել»,- ասել է Նալբանդյանը:


Հայաստանը չի քննադատում համանախագահներին


Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ համանախագահներն Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են արել հարգել խաղաղ կարգավորման իր պարտավորությունները և համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վաղուց են համաձայնություն տվել: Համանախագահները նաև նշել են, որ Բաքվի կողմից բանակցային ձևաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների ստեղծման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը և խոչընդոտել կարգավորմանն ուղղված առաջընթացը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին` հարգել եռանախագահների մանդատը և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը:


«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղության հաստատման հիմնական խոչնդոտը՝ կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու Բաքվի քաղաքական կամքի բացակայությունը»,- նշել է Նալբանդյանը։


Նախարարը համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական կամք, որը պետք է դրսևորվի խաղաղ գործընթացին անվերապահ հավատարմությամբ, պարտավորությունների
ամբողջական կատարմամբ և վստահություն կառուցելու պատրաստակամությամբ:

«Մենք կրկին և կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին»,- մատնանշել է Նալբանդյանը:

Ըստ Նալբանդյանի` Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին և մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետևաբար բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար։

«Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների նախագահների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն փորձում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել իբրև համանախագահների դիրքորոշում՝ աղավաղելով համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների, նախագահների կողմից ներկայացված գաղափարները և նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այնուամենայնիվ, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին»,- նշել է նախարարը:

Նալբանդյանի կարծիքով` խաղաղ կարգավորումը պահանջում է թշնամական գործողությունների դադարեցում, բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի անվերապահ հարգման միջոցով: Այդ անժամկետ փաստաթղթերը համաձայնեցվել և ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից և հանդիսանում են խաղաղությանն ուղղված ջանքերի նախադրյալներ:

ԵԱՀԿ պարտավորությունները

Նալբադյանը համոզված է, որ ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին, սատարելով վստահության և անվտանգության ապահովման միջոցների իրականացմանը, ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ որպես հակամարտության գոտում միակ մշտական ներկայություն, ավելացնելով դիտորդների թիվը, ավելի շատ ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ հատկացնելով:


«Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը: Նույն կերպ Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից և այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում»,-ասել է Նալբանդյանը։


Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված և խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները:

Առանց միջազգային ականատեսների

Նալբանդյանը մտահոգիչ է անվանել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությունը նվազեցնելու` Բաքվի շարունակական քաղաքականությունը, որն անտեսել չի կարելի: Նախ` իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, իսկ այնուհետև՝ փակելով այն, սահմանափակումներ կիրառելով ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նկատմամբ, այժմ Ադրբեջանը փորձում է նաև սահմանափակել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:


«Ակնհայտ է, որ Բաքուն կնախընտրեր շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունն առանց միջազգային ականատեսների: Սա նաև վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որի աշխատանքը Բաքուն շարունակաբար խոչնդոտում է և օգտագործում է այն քարոզչական նպատակների համար: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հումանիտար հարցերում ակտիվորեն համագործակցել են Կարմիր Խաչի հետ, մասնավորապես անհայտ կորածների խնդիրներով»,- ասել է Նալբանդյանը:


Սահմանադրական բարեփոխումները` ժողովրդավարության զարգացման համատեքսում Նալբանդյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում կիրակի անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն:

«Բարեփոխումների գործընթացը հիմնված է Հայաստանի հանձնառության վրա` զարգացնելու և ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, արդյունավետ կառավարումը, պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, բարձրացնելու դատական համակարգի անկախությունը»,- նշել է ԱԳ նախարարը:

Նալբանդյանի խոսքով` Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ նախագիծը «չափազանց բարձր որակի է» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Մենք հրավիրել ենք ԺՀՄԻԳ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դիտարկելու հանրաքվեն՝ չունենալով նման հանձնառություն»:







Լրահոս
0