00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվեից առաջ. քարոզարշավի վերջին ակորդները

© PolitrussiaВыборы
Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Sputnik միջազգային մամուլի կենտրոնում իրենց կարծիքն արտահայտեցին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ սահմանադրության հաճախակի փոփոխումը բացարձակապես չի համապատասխանում հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներին։

«Սահմանադրությունը չի կարող ընկալվել որպես զուտ իրավական փաստաթուղթ։ Այսօր «այո»-ի կողմնակիցներն ասում են, որ այն քաղաքական, նույնիսկ քաղաքագիտական, գաղափարական և հասարակական փաստաթուղթ է։ Ընդ որում, հանձնաժողովի անդամները միայն իրավաբաններ են», — ասաց Ալավերդյանը։

Խոսելով փոփոխությունների փաթեթի բուն էության մասին` Ալավերդյանը նշեց, որ որևէ նախադրյալներ չի տեսնում Հայաստանում օլիգարխիկ համակարգի փոփոխման համար։ Ըստ նրա, նոր փոփոխությունները կխախտեն մարդկանց իրավունքները։

«Մարդու իրավունքների պաշտպանը սահմանափակվում է այն իրավունքներով, որոնք վերաբերում են սոցիալական իրավունքին, լինեն դրանք օրենսդրական նորմեր, թե դատարանների որոշումների բողոքարկումներ։ Օմբուդսմենը հետագայում այդ հարցով չի կարող դիմել սահմանադրական դատարան։ Ավելին` այն քաղաքացին, որը կարծում է, թե իր սոցիալական իրավունքը խախտվել է, նույնպես կսահմանափակվի երեք ներքին ատյանով, նա չի կարողանա դիմել սահմանադրական դատարան», — նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով` բարեփոխումներն այս տեսանկյունից դիտարկելիս, կարելի է պնդել, որ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակը կտրուկ նվազում է։

Ալավերդյանն ընդգծեց, որ ձևակերպումներն անորոշ են նաև սեփականության իրավունքների պաշտպանության հարցում և հավաքների ազատության իրավունքը չափից ավելի է սահմանափակված։

© Sputnik / Асатур ЕсаянцԼարիսա Ալավերդյան
Первый омбудсмен Армении Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Լարիսա Ալավերդյան

Այս քննադատություններին պատասխանեց Արմեն Ռուստամյանը։ Նրա կարծիքով` Եվրոպայի խորհրդի ու Վենետիկի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բարեփոխումների փաթեթը վստահության է արժանի մարդու իրավունքների հարցում։

«Մարդու իրավունքների և ազատության պաշտպանությունն ուղիղ կապ չունեն կառավարման համակարգի հետ, դրանք ունիվերսալ երևույթներ են, տարբեր են միայն դրանց պաշտպանության մեխանիզմները։ Խորհրդարանական կարգը լավագույն մեխանիզմները կստեղծի, որպեսզի այդ արժեքները չմնան զուտ թղթի վրա։ Եթե մենք ասում ենք, որ կա իրավունք, բայց այն պաշտպանելու մեխանիզմներ չկան, ապա դա խաբեություն է, այդ պարագայում, այդ իրավունքը ոչ մի արժեք չունի», — ասաց Ռուստամյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո «Դաշնակցությունը» կողմ է հանդես գալիս կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը, քանի որ այդ համակարգը երկիրը դուրս կբերի համակարգային ճգնաժամից։

«Այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է այսօր և դրսևորվում է տարբեր բնագավառներում, մեր կարծիքով համակարգային ճգնաժամի արդյունք է։ Եթե մենք չկարողանանք այս իրավիճակից դուրս գալ համակարգային փոփոխություններ իրականացնելով, ապա նոր նախագահի ընտրությունը, նույնիսկ «Ոչ»-ի ճամբարից, որևէ բան չի փոխի», — ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով`եթե բարեփոխումների հակառակորդներին դուր չի գալիս սահմանադրությունը, նրանք կարող են առաջարկել իրենց տարբերակը, ինչը մինչ օրս չի արվել։
Ռուստամյանի խոսքով` գործող համակարգը իշխանությանը թույլ է տալիս հեշտությամբ վերընտրվել, իսկ բարեփոխումների հակառակորդները հենց դա են պաշտպանում։

«Իշխանությանը ձեռնտու է երկու տարբերակն էլ` թե «կողմ»-ը, թե «դեմ»-ը։ Այդ դեպքում նրանք հեշտությամբ կվերընտրվեն, սակայն հենց դրան են դեմ «Ոչ» շարժման կողմնակիցները։ Այսպիսով, նրանք դժգոհ են իշխանությունից, սակայն անում են ամեն ինչ, որպեսզի այդ նույն իշխանությունը վերարտադրվի։ Բարեփոխումների ընդունումից հետո նախադրյալներ կստեղծվեն այդ վերարտադրման մեխանիզմի քայքայման համար», — ընդգծեց Ռուստամյանը։

Նրա խոսքով` բարեփոխումների հակառակորդները կամ չեն հասկանում, ինչին են ձգտում, կամ էլ փորձում են հասնել հեղաշրջման, ինչն ավելի վատ է, քանի որ դրանցից տուժում է հասարակ ժողովուրդը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ռուստամյան
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Արմեն Ռուստամյան

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ Այս կապակցությամբ երկրում ակտիվ քարոզարշավ է իրականացվում։

Լրահոս
0